Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 13 · ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 49. Դատապարտյալի նյութակենցաղային ապահովումը և բժշկական օգնությունն ու սպասարկումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 49. Դատապարտյալի նյութակենցաղային ապահովումը և բժշկական օգնությունն ու սպասարկումը

1. Դատապարտյալի նյութակենցաղային ապահովումը և բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում են ազատազրկման դատապարտված անձի համար՝ սույն օրենսգրքի 79-րդ հոդվածով և 18-րդ գլխով սահմանված կարգով։

2. Կարճաժամկետ ազատազրկման կատարման ժամանակահատվածն ընդհանուր զինվորական ծառայության և հերթական զինվորական կոչում ստանալու համար անհրաժեշտ ծառայության ժամկետի մեջ չի հաշվակցվում։

3. Կարճաժամկետ ազատազրկման կատարման ժամանակ դատապարտված զինծառայողը չի կարող ներկայացվել հերթական զինվորական կոչման, բարձրացվել պաշտոնում, տեղափոխվել ծառայության նոր վայր, ինչպես նաև ազատվել զինվորական ծառայությունից, բացառությամբ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքերի։

4. Կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողների նյութակենցաղային և բժշկական օգնության և սպասարկման ապահովումն իրականացվում է զինվորական կանոնագրքերով սահմանված չափանիշներով։

5. Կարճաժամկետ ազատազրկման դատապարտված և հիվանդանոցային պայմաններում բուժման կարիք ունեցող զինծառայողները պահակախմբի հսկողությամբ տեղափոխվում են զինծառայողների համար նախատեսված առողջապահական հիմնարկներ և պահվում են հատուկ հիվանդասենյակներում, իսկ անհնարինության դեպքում զինծառայողների բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական մարմինների բուժական հիմնարկներում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։