ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 21 · ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԿԱՄ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 109. Դատապարտյալի աշխատանքի պայմանները
Հոդված 109. Դատապարտյալի աշխատանքի պայմանները
1. Դատապարտյալի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ՝ այն առանձնահատկությունների հաշվառմամբ, որոնք սահմանված են սույն օրենսգրքով:
2. Դատապարտյալներն աշխատանքում ներգրավվում են իրենց ցանկությամբ:
3. Կենսաթոշակային տարիքը լրացած դատապարտյալը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող, հղի, կերակրող մայր կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող դատապարտյալն աշխատանքում են ներգրավվում՝ հաշվի առնելով նրանց առողջական վիճակը և այլ առանձնահատկությունները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։
4. Դատապարտյալին արգելված աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։