Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՓՈՒԼՈՒՄԳլուխ 29 · ԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ

Հոդված 154. Դատապարտյալի հետախուզումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 154. Դատապարտյալի հետախուզումը

1. Դատարանն իրավունք ունի հայտարարելու պատժի կատարումից կամ վերահսկողությունից խուսափող դատապարտյալի հետախուզում` սեփական նախաձեռնությամբ կամ պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի, դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի կամ համապատասխան դատախազի միջնորդությամբ:

2. Ազատությունից զրկելու հետ չկապված պատժի դատապարտված հետախուզվողին հայտնաբերելուց հետո իրավասու մարմինն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում հայտնաբերված հետախուզվողին ներկայացնում է դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին՝ այդ մասին գրավոր հայտնելով դատարանին, իսկ հսկող դատախազի միջնորդությամբ հետախուզում հայտարարված լինելու դեպքում՝ նաև վերջինիս:

3. Դատարանի նախաձեռնությամբ հետախուզում հայտարարելու դեպքում հայտնաբերված հետախուզվողը ներկայացվում է դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին՝ այդ մասին գրավոր հայտնելով դատարանին, եթե այլ բան նախատեսված չէ հետախուզում հայտարարելու մասին դատարանի որոշմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։