Հոդված 22. Պետական մարմինների, հասարակական կամ այլ կազմակերպությունների աջակցությունը դատապարտյալների վերասոցիալականացմանը և նրա դրական վարքագծի ձևավորմանը
Հոդված 22. Պետական մարմինների, հասարակական կամ այլ կազմակերպությունների աջակցությունը դատապարտյալների վերասոցիալականացմանը և նրա դրական վարքագծի ձևավորմանը
1. Պատիժ կատարող հիմնարկներում և մարմիններում պետական մարմինների, հասարակական կամ այլ կազմակերպությունների աջակցությամբ կամ անմիջական մասնակցությամբ կարող են կազմակերպվել աշխատանքային, կրթական, մշակութային, մարզական, կրոնական և այլ միջոցառումներ: Սույն մասով նախատեսված կանոնն արգելք չէ պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի նախաձեռնությամբ համապատասխան միջոցառումներ կազմակերպելու համար:
2. Պատիժ կատարող մարմին կամ հիմնարկ կարող է հրավիրվել հոգևորական։ Թույլատրվում է կազմակերպել կրոնական ծիսակատարություններ, օգտվել պաշտամունքի առարկաներից և կրոնական գրականությունից։ Քրեակատարողական հիմնարկում և կարգապահական գումարտակում այդ նպատակով կարող է առանձնացվել համապատասխան տարածք: