Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 8 · ՀԱՆՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 30. Վերահսկողությունը հանրային աշխատանքների կատարման նկատմամբ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 30. Վերահսկողությունը հանրային աշխատանքների կատարման նկատմամբ

1. Հանրային աշխատանքների կատարման կարգն ու պայմանները պահպանելու նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Պրոբացիայի ծառայությունը:

2. Պրոբացիայի ծառայողն ամիսը առնվազն մեկ անգամ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ավելի հաճախ, այցելում է դատապարտյալի՝ հանրային աշխատանքների կատարման աշխատավայր՝ եզրափակիչ դատական ակտի պահանջների կատարման ընթացքը վերահսկելու և տվյալ աշխատավայրի վարչակազմից (այսուհետ՝ հանրային աշխատանքների աշխատավայրի վարչակազմ) պարզաբանումներ ստանալու նպատակով, որի արդյունքով կազմվում է արձանագրություն: Պրոբացիայի ծառայողի առաջին այցելությունը հանրային աշխատանքների աշխատավայրի վարչակազմ իրականացվում է հանրային աշխատանքներն սկսելու օրը:

3. Հանրային աշխատանքների ոչ պատշաճ կատարման կամ դատապարտյալի կողմից պատիժը կրելուց խուսափելու դեպքերում հանրային աշխատանքների աշխատավայրի վարչակազմը պարտավոր է դրա մասին անհապաղ տեղեկացնել Պրոբացիայի ծառայությանը։

4. Դատապարտյալի՝ պատժից ազատվելուց երկու շաբաթ առաջ, ինչպես նաև ազատվելուց անմիջապես հետո Պրոբացիայի ծառայությունը հանրային աշխատանքների աշխատավայրի վարչակազմին տեղեկացնում է հանրային աշխատանքների համապատասխանաբար սպասվելիք կամ փաստացի ավարտի մասին:

5. Հանրային աշխատանքների ցանկը, հանրային աշխատանքի կատարման կազմակերպության կամ մարմնի ընտրության կարգը, հանրային աշխատանքների ներգրավման համար Պրոբացիայի ծառայության, հանրային աշխատանքի կատարման կազմակերպության կամ մարմնի և դատապարտյալի միջև պայմանագրի օրինակելի ձևը, աշխատաժամերի հաշվառման և ժամանակացույցի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։