Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 14 · ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿՈՒՄ ՊԱՀԵԼՈՒ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 54. Դատապարտյալների նկատմամբ կիրառվող տույժի միջոցները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 54. Դատապարտյալների նկատմամբ կիրառվող տույժի միջոցները

1. Պատժի կատարման սահմանված կարգը և պայմանները խախտելու համար դատապարտյալի նկատմամբ կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով սահմանված կարգով կարող են կիրառվել տույժի հետևյալ միջոցները.

1) նախազգուշացում.

2) նկատողություն.

3) մինչև մեկ ամիս տևողությամբ՝ տեսակցության իրավունքի սահմանափակում.

4) մինչև մեկ ամիս տևողությամբ՝ հեռախոսակապից օգտվելու իրավունքի սահմանափակում.

5) մինչև մեկ ամիս տևողությամբ՝ տեսազանգից օգտվելու իրավունքի սահմանափակում.

6) մինչև 14 օր ժամկետով կարգապահական կալանք:

2. Կարգապահական կալանքը դատապարտյալը կրում է կարգապահական գումարտակի պատժախցում:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված տույժի միջոցները կիրառելիս արգելվում է դատապարտյալի մերձավոր ազգականների հետ հաղորդակցության ազատության սահմանափակումը:

(54-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.07.26 ՀՕ-297-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։