Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 15 · ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԵՎ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 59. Դատապարտյալների սկզբնական տեղաբաշխումն ըստ անվտանգային գոտու տեսակների

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 59. Դատապարտյալների սկզբնական տեղաբաշխումն ըստ անվտանգային գոտու տեսակների

1. Ցածր անվտանգային գոտում պատիժ են կրում ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած դատապարտյալները։

2. Միջին անվտանգային գոտում պատիժ են կրում ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարած և 10 տարին չգերազանցող ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք, ինչպես նաև նախկինում ազատազրկում չկրած դատապարտյալները՝ ռեցիդիվի դեպքում:

3. Բարձր անվտանգային գոտում պատիժ են կրում 10 տարուց ավելի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձինք, ինչպես նաև նախկինում ազատազրկում կրած դատապարտյալները՝ ռեցիդիվի դեպքում։

4. Բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտության դեպքում դատապարտյալը տեղափոխվում է տվյալ քրեակատարողական հիմնարկում տեղակայված բժշկական ստորաբաժանում, իսկ հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեցող դատապարտյալները տեղափոխվում են այն քրեակատարողական հիմնարկ, որտեղ տեղակայված է համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական ստորաբաժանումը:

(59-րդ հոդվածը լրաց. 12.07.24 ՀՕ-305-Ն, խմբ. 25.03.26 ՀՕ-117-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։