Անցնել բովանդակությանը

Հոդված 10. Շահաբաժիններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Շահաբաժիններ

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված շահաբաժինները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Սակայն այդպիսի շահաբաժինները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է հանդիսանում շահաբաժիններ վճարող ընկերությունը՝ այդ Պետության օրենքներին համաձայն: Բայց եթե ստացողը շահաբաժինների փաստացի սեփականատերն է, ապա այդ ձևով գանձված հարկը չպետք է գերազանցի.

ա) շահաբաժինների համախառն գումարի 5 տոկոսը, եթե փաստացի սեփականատեր հանդիսանում է ընկերությունը (ընկերակցությունից տարբեր), որը ուղղակիորեն տնօրինում է շահաբաժիններ վճարող ընկերության կապիտալի առնվազն 10 տոկոսը,

բ) շահաբաժինների համախառն գումարի 15 տոկոսը՝ մնացած բոլոր դեպքերում:

3. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները 2-րդ կետի կիրառման եղանակը կորոշեն փոխադարձ համաձայնությամբ:

4. 2-րդ կետի դրույթները չեն ազդում ընկերության հարկմանը այն շահույթի նկատմամբ, որից վճարվում են շահաբաժինները:

5. «Շահաբաժիններ» տերմինը սույն Կոնվենցիայում օգտագործելիս նշանակում է՝ եկամուտ բաժնետոմսերից, «օգտագործման» բաժնետոմսերից կամ «օգտագործման» իրավունքներից, հանքարդյունաբերության բաժնետոմսերից, հիմնադիրների բաժնետոմսերից կամ այլ պարտապահանջ չհանդիսացող՝ շահույթին մասնակցելու իրավունք տվող իրավունքներից, ինչպես նաև եկամուտ այլ բաժնետիրական իրավունքներից, որը ենթակա է նույնպիսի հարկային կարգավորման, ինչպիսին բաժնետոմսերից առաջացած եկամուտը՝ համաձայն այն Պետության օրենսդրության, որի ռեզիդենտն է հանդիսանում բաշխումն իրականացնող ընկերությունը:

6. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը, հանդիսանալով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է հանդիսանում շահաբաժիններ վճարող ընկերությունը՝ այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, կամ անկախ անձնական ծառայություններ է մատուցում այդ մյուս Պետությունում այնտեղ գտնվող հաստատուն բազայի միջոցով, և մասնակցությունը, որի համար վճարվում են շահաբաժինները, գործնականորեն կապված է այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքում, հանգամանքներից կախված, կիրառվում են սույն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի (Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից) կամ 14-րդ հոդվածի (Անկախ անձնական ծառայություններ) դրույթները:

7. Երբ Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը շահույթ կամ եկամուտ է ստանում մյուս Պայմանավորվող պետությունում, այդ մյուս Պետությունը չի կարող սահմանել որևէ հարկ ընկերության կողմից վճարված շահաբաժինների նկատմամբ, բացառությամբ, երբ այդպիսի շահաբաժինները վճարվում են այդ մյուս Պետության ռեզիդենտին, կամ երբ մասնակցությունը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները, գործնականորեն կապված է այդ մյուս Պետությունում գտնվող մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ, և չի կարող հարկման ենթարկել ընկերության չբաշխված շահույթը համապատասխան հարկատեսակով, եթե անգամ վճարված շահաբաժինները կամ չբաշխված շահույթը ամբողջությամբ կամ մասամբ կազմված են այդ մյուս Պետությունում առաջացող շահույթից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։