Հոդված 30. 28-րդ և 29-րդ Հոդվածների սահմանափակումները
Հոդված 30. 28-րդ և 29-րդ Հոդվածների սահմանափակումները
28-րդ (Տեղեկության փոխանակում) և 29-րդ (Աջակցություն գանձման գործում) հոդվածների դրույթները ոչ մի դեպքում չեն պարտավորեցնում Պայմանավորվող պետությանը.
ա) վարելու իր կամ մյուս Պայմանավորվող պետության օրենսդրությանը կամ վարչական գործավարությանը հակասող վարչական գործավարության միջոցառումներ,
բ) պահանջելու տեղեկություն, որը հասանելի չէ իր կամ մյուս Պայմանավորվող պետության օրենսդրությամբ կամ սովորական վարչական գործավարության ընթացքում,
գ) ներկայացնելու տեղեկություն, որը կարող է բացահայտել որևէ առևտրային, աշխատանքային, արդյունաբերական, մասնագիտական գաղտնիք կամ առևտրական գործընթաց, կամ տեղեկություն, որի բացահայտումը կհակասի պետական քաղաքականությանը (հասարակարգին):