Հոդված 23. Գույք
Հոդված 23. Գույք
1. 6-րդ հոդվածում (Եկամուտ անշարժ գույքից) նշված անշարժ գույքի տեսքով ներկայացված՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտին պատկանող և մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող գույքը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Մյուս Պայմանավորվող պետությունում Պայմանավորվող պետության ձեռնարկության ունեցած մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մաս կազմող շարժական գույքի կամ մյուս Պայմանավորվող պետությունում անկախ անձնական ծառայությունների մատուցման նպատակով Պայմանավորվող պետության ռեզիդենտի հաստատուն բազային պատկանող շարժական գույքի տեսքով ներկայացված գույքը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
3. Միջազգային փոխադրումներում շահագործվող նավերով կամ օդանավերով ներկայացված գույքը և այդպիսի նավերի և օդանավերի շահագործմանը վերաբերող շարժական գույքը ենթակա են հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որտեղ գտնվում է ձեռնարկության փաստացի ղեկավարման վայրը: Սույն կետի նպատակներով կիրառվում են 8-րդ հոդվածի (Ծովային և օդային փոխադրում) 2-րդ կետի դրույթները:
4. Պայմանավորվող պետության ռեզիդենտի գույքի բոլոր այլ տարրերը ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:
Գ լ ու խ 5
Կրկնակի հարկման բացառումշ