Անցնել բովանդակությանը

Հոդված 29. Աջակցություն գանձման գործում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29. Աջակցություն գանձման գործում

1. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները պարտավորվում են միմյանց օգնել և աջակցել սույն Կոնվենցիայում ընդգրկված հարկերի, ներառյալ այդպիսի հարկերի հետ կապված տոկոսների, ուշացած վճարումների համար հաշվարկված տույժերի և տուգանքների գանձման գործում:

2. Հայցվոր պետության պահանջով Հայցվող պետությունը իրականացնում է առաջինը հիշատակված Պետության հարկային հայցերի գանձումը այնպես, ինչպես որ կվարվեր, համաձայն իր օրենսդրության և վարչական պրակտիկայի, իր սեփական հարկային հայցերի դեպքում: Սակայն այդպիսի հայցերը չեն օգտվում որևէ նախապատվությունից Հայցվող պետությունում և չեն կարող բավարարվել բանտարկությամբ պարտապանի պարտքի պատճառով: Հայցվող պետությունը պարտավորված չէ ձեռնարկել որևէ գործնական միջոցառում, որը սահմանված է Հայցվոր պետության օրենսդրությամբ:

3. Պայմանավորվող պետության իրավասու մարմնի կողմից գանձված գումարները, սույն հոդվածի համաձայն, կփոխանցվեն մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմնին գանձման օրվանից մեկ ամսվա ընթացքում:

4. 2-րդ կետի դրույթները կիրառվում են միայն այն հարկային հայցերի նկատմամբ, որոնք ներկայացված են Հայցվոր պետությունում դրանց գանձումը թույլատրող փաստաթղթի միջոցով և, եթե իրավասու մարմինները այլ կերպ չեն համաձայնվել, բողոքարկված չեն:

Սակայն երբ հայցը վերաբերում է Հայցվոր պետության ռեզիդենտ չհանդիսացող անձին,2-րդ կետի դրույթները կիրառվում են միայն այն դեպքում, եթե իրավասու մարմինները այլ կերպ չեն համաձայնվել, երբ հայցի վիճարկումը չի կարող այլևս երկարաձգվել:

5. Հայցվող պետությունը պարտավորված չէ արձագանքել հայցին.

ա) եթե Հայցվոր պետությունը չի ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները իր տարածքում, բացառությամբ երբ այդպիսի միջոցներին դիմելը կարող է առաջացնել անհամեմատելի դժվարություններ,

բ) եթե հարկի հայցը հակասում է սույն Կոնվենցիային կամ որևէ այլ համաձայնագրի, որի կողմեր են հանդիսանում երկու Պետությունները:

6. Հարկային հայցի բավարարման վարչական օժանդակության պահանջը պետք է ուղեկցվի.

ա) սույն Կոնվենցիայում ընդգրկված հարկային գանձումների համապատասխանությունը հարկային հայցին հաստատող և 4-րդ կետի պայմանների բավարարությունը հաստատող հայտարարագրով,

բ) Հայցվոր պետությունում գանձումը թույլատրող փաստաթղթի պաշտոնական պատճենով,

գ) գանձման համար պահանջվող ցանկացած այլ փաստաթղթով,

դ) անհրաժեշտության դեպքում՝ գործին վերաբերող վարչական մարմնի կամ դատարանի որոշման փաստաթղթի պաշտոնական պատճենով:

7. Հայցվոր պետության պահանջով Հայցվող պետությունը հավաքական միջոցառումներ է ձեռնարկում հարկի գումարի գանձման համար (եթե անգամ հայցը բողոքարկվել է, կամ գանձումը թույլատրող փաստաթուղթը դեռ չի ներկայացվել) այն չափով, որքանով դա թույլատրվում է անել Հայցվող պետության օրենսդրությամբ և վարչական պրակտիկայով:

8. Այն ժամանակահատվածը, որից հետո հարկային հայցը կորցնում է ուժը, սահմանվում է Հայցվոր պետության օրենսդրությամբ: Գանձման օժանդակության պահանջը պետք է ուղեկցվի այդպիսի ժամանակահատվածի հետ կապված յուրահատկություններով:

9. Օժանդակության նպատակով Հայցվող պետության կողմից իրականացրած գանձման գործողությունները, որոնք, այդ Պետության օրենսդրության համաձայն, դադարեցնում կամ ընդհատում են 8-րդ կետում նշված ժամկետները, պետք է ունենան նույն ուժը նաև Հայցվոր պետության օրենսդրությամբ: Հայցվող պետությունը պետք է տեղեկացնի Հայցվոր պետությանը այդպիսի գործողությունների վերաբերյալ:

10. Հայցվող պետությունը կարող է համաձայնվել վճարման հետաձգման կամ աստիճանաբար վճարման հետ, նախապես տեղեկացնելով Հայցվոր պետությանը, եթե Հայցվող պետության ներքին օրենսդրությունը կամ վարչական պրակտիկան թույլ են տալիս վարվել այդ կերպ համանման պարագաներում:

11. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները օժանդակության պահանջին ենթակա հարկային հայցի նվազագույն գումարի որոշման կանոնները սահմանում են ընդհանուր համաձայնությամբ:

12. Սույն հոդվածը ոչ մի դեպքում չի կարող պարտավորեցնել որևէ Պայմանավորվող պետության՝ կիրառելու իր սեփական հարկերի գանձման գործում օգտագործվող վարչական միջոցներից դուրս կամ իր պետական քաղաքականությանը (հասարակարգին) հակասող որևէ այլ միջոցառում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։