Անցնել բովանդակությանը

Հոդված 24. Կրկնակի հարկման բացառում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 24. Կրկնակի հարկման բացառում

1. Նիդերլանդներն իրենց ռեզիդենտներին հարկելիս կարող են ներառել հարկվող բազայի մեջ եկամտի կամ գույքի այն տարրերը, որոնք, սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, կարող են հարկվել Հայաստանում:

2. Այնուամենայնիվ, երբ Նիդերլանդների ռեզիդենտը եկամտի տարրեր է ստանում կամ տնօրինում է գույքի տարրեր, որոնք սույն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի (Եկամուտ անշարժ գույքից), 7-րդ հոդվածի (Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից), 10-րդ հոդվածի (Շահաբաժիններ) 6-րդ կետի, 11-րդ հոդվածի (Տոկոսներ) 6-րդ կետի, 12-րդ հոդվածի (Ռոյալթի) 5-րդ կետի, 13-րդ հոդվածի (Գույքի արժեքի հավելաճ) 1-ին և 2-րդ կետերի, 14-րդ հոդվածի (Անկախ անձնական ծառայություններ) 1-ին կետի, 15-րդ հոդվածի (Կախյալ անձնական ծառայություններ) 1-ին կետի, 18-րդ հոդվածի (Կենսաթոշակներ, տարեկան ռենտա և սոցիալական ապահովագրության վճարներ) 3-րդ կետի, 19-րդ հոդվածի (Պետական ծառայություն) 1-ին կետի «ա» ենթակետի և 2-րդ կետի «ա» ենթակետի, 22-րդ հոդվածի (Այլ եկամուտներ) 2-րդ կետի համաձայն կարող են հարկվել Հայաստանում և ներառված են 1-ին կետում հիշատակված բազայում, ապա Նիդերլանդները կազատեն այդպիսի եկամտի կամ գույքի տարրերը՝ թույլատրելով հարկի նվազեցում: Այդպիսի նվազեցումը պետք է հաշվարկվի կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ Նիդերլանդների օրենքների դրույթներին համապատասխան: Այդ նպատակով նշված եկամտի կամ գույքի տարրերը պետք է ներառվեն եկամտի այն ընդհանուր գումարի մեջ, որն ազատվում է նիդերլանդական հարկից այդ դրույթների շրջանակներում:

3. Բացի այդ, Նիդերլանդները կթույլատրեն նվազեցում այդպիսով հաշվարկված նիդերլանդական հարկից եկամտի կամ գույքի այն տարրերի նկատմամբ, որոնք սույն Կոնվենցիայի 10-րդ հոդվածի (Շահաբաժիններ) 2-րդ կետի «բ» ենթակետի, 11-րդ հոդվածի (Տոկոսներ) 2-րդ կետի, 12-րդ հոդվածի (Ռոյալթի) 2-րդ կետի, 13-րդ հոդվածի (Գույքի արժեքի հավելաճ) 5-րդ կետի, 16-րդ հոդվածի (Տնօրենների հոնորարներ), 17-րդ հոդվածի (Արտիստներ և մարզիկներ), 18-րդ հոդվածի (Կենսաթոշակներ, տարեկան ռենտա և սոցիալական ապահովագրության վճարներ) 2-րդ կետի և 23-րդ հոդվածի (Գույք) 1-ին և 2-րդ կետերի համաձայն կարող են հարկվել Հայաստանում այն չափով, որքանով այդ տարրերը ներառված են 1-ին կետում հիշատակված բազայի մեջ: Այդպիսի նվազեցման գումարը պետք է հավասար լինի այդ եկամտի կամ գույքի տարրերի նկատմամբ Հայաստանում վճարված հարկին, բայց չպետք է գերազանցի նվազեցված գումարի այն չափը, որը կթույլատրվեր, եթե այդպիսով ներառված եկամտի կամ գույքի տարրերը լինեին եկամտի կամ գույքի միակ տարրերը, որոնք ազատված են նիդերլանդական հարկից կրկնակի հարկումը բացառելու նպատակով՝ Նիդերլանդների ներքին օրենսդրության դրույթների շրջանակներում:

4. Չնայած 2-րդ կետի դրույթներին՝ Նիդերլանդները կթույլատրեն նվազեցում նիդերլանդական հարկից Հայաստանում վճարված այն եկամտի տարրերի նկատմամբ, որոնք սույն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի (Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից), 10-րդ հոդվածի (Շահաբաժիններ) 6-րդ կետի, 11-րդ հոդվածի (Տոկոսներ) 6-րդ կետի, 12-րդ հոդվածի (Ռոյալթի) 5-րդ կետի, 14-րդ հոդվածի (Անկախ անձնական ծառայություններ) և 22-րդ հոդվածի (Այլ եկամուտներ) 2-րդ կետի համապատասխան կարող են հարկվել Հայաստանում այն չափով, որքանով այդ տարրերը ներառված են 1-ին կետում հիշատակված բազայի մեջ, եթե Նիդերլանդները, կրկնակի հարկումը բացառելու համար, Նիդերլանդների ներքին օրենսդրության շրջանակներում թույլատրեն նիդերլանդական հարկից այդպիսի եկամտի տարրերի նկատմամբ այլ երկրում գանձվող հարկի նվազեցում: Համապատասխանաբար, այդ նվազեցման հաշվարկման համար կկիրառվեն սույն հոդվածի 3-րդ կետի դրույթները:

5. Հայաստանում կրկնակի հարկումը բացառվում է հետևյալ կերպ.

ա) այն դեպքում, երբ Հայաստանի ռեզիդենտը եկամուտ է ստանում կամ գույք է տնօրինում, որոնք, սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, կարող են հարկվել Նիդերլանդներում, ապա Հայաստանը թույլատրում է.

i) այդ ռեզիդենտի եկամտի հարկի նվազեցում Նիդերլանդներում վճարված եկամտի հարկին հավասար գումարի չափով,

ii) այդ ռեզիդենտի գույքի հարկի նվազեցում Նիդերլանդներում վճարված գույքի հարկին հավասար գումարի չափով:

Սակայն երկու դեպքում էլ այդպիսի նվազեցումը չպետք է գերազանցի մինչև նվազեցման իրականացումը հաշվարկված եկամտի հարկի կամ գույքի հարկի այն մասը, որը, հանգամանքներից կախված, վերագրվում է եկամտին կամ գույքին, որոնք կարող են հարկվել Նիդերլանդներում:

բ) Երբ, սույն Կոնվենցիայի որևէ դրույթին համապատասխան, Հայաստանի ռեզիդենտի ստացած եկամուտը կամ տնօրինած գույքը Հայաստանում ազատված է հարկումից, ապա Հայաստանը, այնուամենայնիվ, կարող է այդպիսի ռեզիդենտի եկամտի կամ գույքի մնացած մասի համար հարկի գումարը հաշվարկելիս հաշվի առնել հարկից ազատված եկամուտը կամ գույքը:

Գ լ ու խ 6

Հատուկ դրույթներ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։