Հոդված 19. Պետական ծառայություն
Հոդված 19. Պետական ծառայություն
1. ա) Պայմանավորվող պետության կամ նրա քաղաքական ստորաբաժանման կամ տեղական իշխանության մարմինների կողմից ֆիզիկական անձին այդ Պետությանը կամ ստորաբաժանմանը կամ իշխանության մարմիններին մատուցած ծառայությունների դիմաց վճարված՝ կենսաթոշակից տարբերվող վարձատրությունները կարող են հարկվել այդ Պետությունում:
բ) Սակայն այդպիսի վարձատրությունները ենթակա են հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ծառայությունները մատուցվում են այդ Պետությունում, և այդ Պետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձը.
1. հանդիսանում է այդ Պետության քաղաքացի, կամ
2. չի դարձել այդ Պետության ռեզիդենտ բացառապես ծառայություններ մատուցելու նպատակով:
2. ա) Պայմանավորվող պետության կամ նրա քաղաքական ստորաբաժանման կամ տեղական իշխանության մարմինների կողմից կամ նրանց կողմից ստեղծված հիմնադրամներից ֆիզիկական անձին՝ այդ Պետությանը կամ ստորաբաժանմանը կամ իշխանությանը մատուցած ծառայությունների դիմաց վճարված որևէ կենսաթոշակ կարող է հարկվել այդ Պետությունում:
բ) Սակայն այդպիսի կենսաթոշակը ենթակա է հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ֆիզիկական անձը հանդիսանում է այդ Պետության ռեզիդենտն ու քաղաքացին:
3. 15-րդ (Կախյալ անձնական ծառայություններ), 16-րդ (Տնօրենների հոնորարներ), և 18-րդ (Կենսաթոշակներ, տարեկան ռենտա և սոցիալական ապահովագրության վճարներ) հոդվածների դրույթները կիրառվում են Պայմանավորվող պետության կամ նրա քաղաքական ստորաբաժանման կամ տեղական իշխանության մարմինների կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության հետ կապված ծառայությունների դիմաց վարձատրությունների և կենսաթոշակների նկատմամբ: