Հոդված 31. Դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անդամներ
Հոդված 31. Դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անդամներ
1. Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի ազդում դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հիմնարկների անդամներին միջազգային իրավունքի ընդհանուր կանոնների կամ հատուկ համաձայնագրերի դրույթների շրջանակներում տրամադրված ֆիսկալ արտոնություններին:
2. Սույն Կոնվենցիայի նպատակների համար մի Պայմանավորվող պետության՝ մյուս Պայմանավորվող պետությունում կամ երրորդ Պետությունում գտնվող դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի անդամ հանդիսացող ֆիզիկական անձը, որը հավատարմագրող Պետության քաղաքացին է, կհամարվի հավատարմագրող Պետության ռեզիդենտ, եթե նա կրում է այդ Պետությունում եկամտի և գույքի հարկերի նկատմամբ նույն պարտավորությունները, ինչպես որ այդ Պետության ռեզիդենտները:
3. Սույն Կոնվենցիան չի կիրառվի միջազգային կազմակերպությունների, նրանց մարմինների և պաշտոնյաների և երրորդ Պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկների անդամների նկատմամբ, որոնք գտնվում են Պայմանավորվող պետությունում, եթե նրանք չեն կրում այնտեղ եկամտի կամ գույքի հարկերի նկատմամբ նույն պարտավորությունները, ինչպես որ այդ Պետության ռեզիդենտները:
Գ լ ու խ 7
Եզրափակիչ դրույթներ