Անցնել բովանդակությանը

Հոդված 27. Փոխհամաձայնեցման արարողակարգ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 27. Փոխհամաձայնեցման արարողակարգ

1. Այն դեպքում, երբ անձը գտնում է, որ Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները հանգեցնում են կամ կհանգեցնեն նրա` սույն Կոնվենցիայի դրույթներին չհամապատասխանող հարկման, ապա նա կարող է, այդ Պետությունների ներքին օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության միջոցներից անկախ, ներկայացնել իր գործն այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի ռեզիդենտն է հանդիսանում, կամ, եթե իր գործը վերաբերում է սույն Կոնվենցիայի 26-րդ հոդվածի (Անխտրականություն) 1-ին կետին, այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի քաղաքացին է հանդիսանում: Այդպիսի գործը պետք է ներկայացվի երեք տարվա ընթացքում՝ սույն Կոնվենցիայի դրույթներին չհամապատասխանող հարկման հանգեցնող գործողության մասին առաջին ծանուցման պահից:

2. Եթե իրավասու մարմինը դիմում-բողոքը համարում է արդարացի, և եթե նա ի վիճակի չէ հանգելու գոհացուցիչ լուծման, ապա նա ձգտում է խնդիրը լուծել մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմնի հետ փոխհամաձայնությամբ՝ սույն Կոնվենցիային չհամապատասխանող հարկումը բացառելու նպատակով: Ձեռք բերված ցանկացած համաձայնություն պետք է իրականացվի անկախ Պայմանավորվող պետությունների ներքին օրենսդրություններում առկա որևէ ժամանակային սահմանափակման:

3. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման ընթացքում առաջացող ցանկացած դժվարություն կամ կասկած ձգտում են լուծել փոխհամաձայնությամբ: Նրանք կարող են նաև խորհրդակցել միմյանց հետ Կոնվենցիայով չնախատեսված դեպքերում կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ:

4. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կարող են ուղղակի կապ հաստատել միմյանց հետ նախորդ կետերի առնչությամբ համաձայնության հասնելու նպատակով:

5. Եթե 1-ից 4-րդ կետերի ընթացակարգերից հետո սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման շուրջ ծագած տարաձայնությունները Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները առանձին դեպքերում չկարողանան լուծել փոխադարձ համաձայնությամբ, ապա գործը կարող է, երկու իրավասու մարմինների համաձայնությամբ, վերանայվել միջազգային իրավասու մարմինների կողմից ստեղծված և անկախ անձանցից կազմված արբիտրաժային մարմնի միջոցով՝ միջազգայնորեն ընդունված արբիտրաժային նորմերի համաձայն: Այդպիսի ընթացակարգերը երկու Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինների միջև կհաստատվեն փոխադարձ համաձայնությամբ:

Արբիտրաժային մարմնի որոշումները պարտադիր են երկու Պայմանավորվող պետությունների, ինչպես նաև այդ գործում ներգրավված հարկատուի կամ հարկատուների համար:

Սույն կետը կկիրառվի միայն երկու Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինների կողմից հաստատված՝ վերը նշված ընթացակարգերից հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։