Անցնել բովանդակությանը

Հոդված 33. Գործողության դադարեցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 33. Գործողության դադարեցումը

Սույն Կոնվենցիան ուժի մեջ կմնա մինչև որևէ Պայմանավորվող պետության կողմից դրա գործողության դադարեցումը: Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրը Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց 5 տարի հետո ցանկացած ժամանակ կարող է դադարեցնել սույն Կոնվենցիայի գործողությունը՝ դիվանագիտական ուղիներով դադարեցման մասին ծանուցում ուղարկելով ոչ ուշ, քան առնվազն օրացուցային տարվա ավարտից վեց ամիս առաջ: Այդ դեպքում Կոնվենցիան կդադարեցնի իր գործողությունը դադարեցման մասին ծանուցագրի ստացման օրացուցային տարվա ավարտից հետո սկսվող հարկային տարիների և ժամանակահատվածների համար։

Ի վկայություն վերոնշյալի՝ պատշաճ կերպով լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարվել է Երևան քաղաքում 2001 թվականի հոկտեմբերի 31-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, հոլանդերեն և անգլերեն, երեք տեքստերը լիովին հավասարազոր են: Հայերեն և հոլանդերեն տեքստերի մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին Կոնվենցիայի ստորագրման պահին ներքոստորագրողները համաձայնության են եկել Կոնվենցիայի անբաժան մասը կազմող հետևյալ դրույթների առնչությամբ.

1. Համաձայնեցված է, որ սույն Կոնվենցիայի համապատասխան հոդվածների կիրառման համար բնական պաշարների արդյունահանման և շահագործման իրավունքները կդիտարկվեն որպես այն Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույք, որին պատկանում է ծովային հատակը և նրա ստորին շերտը, և որ այդ իրավունքները կհամարվեն պատկանող այդ Պետության մշտական հաստատության գույքին: Բացի այդ, պայմանավորված է, որ վերը նշված իրավունքները ներառում են այդպիսի արդյունահանումից կամ շահագործումից առաջացած միջոցների տոկոսների կամ շահաբաժինների իրավունքները:

2. Համաձայնեցված է, որ 3-րդ հոդվածի (Ընդհանուր սահմանումներ) 1-ին կետի «է» ենթակետում, 4-րդ հոդվածի (Ռեզիդենտ) 3-րդ կետում, 8-րդ հոդվածի (Ծովային և օդային փոխադրում) 1-ին կետում, 13-րդ հոդվածի (Գույքի արժեքի հավելաճ) 3-րդ կետում և 23-րդ հոդվածի (Գույք) 3-րդ կետում «փաստացի ղեկավարման վայր» սահմանելիս, ի միջի այլոց, հաշվի են առնվելու հետևյալ պարագաները. ընկերության փաստացի ղեկավարման և կառավարման վայրը, ընկերության համար ստրատեգիական նշանակություն ունեցող որոշումների ընդունման վայրը, ընկերության տնտեսական կամ ֆունկցիոնալ տեսանկյուններից որոշիչ դեր ունեցող ղեկավարման վայրը և առավել կարևոր հաշվապահական փաստաթղթերի պահպանման վայրը:

3. Համաձայնեցված է, որ «միջազգային փոխադրումներում նավերի և օդանավերի շահագործում» արտահայտությունը սույն Կոնվենցիայում օգտագործելիս ներառում է նաև այդպիսի միջազգային փոխադրումներ իրականացնող ձեռնարկության գործունեության հետ ուղղակիորեն կապված ճանապարհային կամ երկաթուղային փոխադրամիջոցներով իրականացվող լրացուցիչ փոխադրումները:

4. 1-ին և 4-րդ հոդվածների առնչությամբ.

Համաձայնեցված է, որ սույն Կոնվենցիայի նպատակներով Պայմանավորվող պետությունը, նրա քաղաքական ստորաբաժանումները կամ տեղական իշխանությունները, այդ Պետության քաղաքական ստորաբաժանման կամ իշխանության գործնական մարմինները, ինչպես նաև կենսաթոշակային ֆոնդը, որը ճանաչված է որպես այդպիսին Պայմանավորվող պետությունում, և որի եկամուտը ընդհանուր առմամբ ազատված է հարկումից այդ Պետությունում, համարվում են այդ Պետության ռեզիդենտներ: Ցանկացած կենսաթոշակային ֆոնդ կհամարվի ճանաչված որպես այդպիսին, եթե ստեղծվել է և վերահսկվում է օրենքով սահմանված դրույթների համաձայն:

5. 2-րդ հոդվածի առնչությամբ.

Հայաստանի դեպքում «քաղաքական ստորաբաժանում» արտահայտությունը կունենա «վարչատարածքային ստորաբաժանման» իմաստ:

6. 5-րդ հոդվածի առնչությամբ.

4-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի նպատակներով պայմանավորված է, որ «առաքում» տերմինը նշանակում է միմիայն ապրանքների փոխանցում, իսկ 4-րդ կետի «զ» և «է» ենթակետերի նպատակներով պայմանավորված, որ փոխառություն, ապրանքների կամ արտադրանքի առաքում կամ տեխնիկական ծառայություններ պարունակող պայմանագրերի կնքման զուտ նախապատրաստումը (ներառյալ զուտ ստորագրումը) կդիտարկվի որպես նախապատրաստական կամ օժանդակ բնույթի գործունեություն:

7. 7-րդ հոդվածի առնչությամբ.

7-րդ հոդվածի (Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից) 1-ին և 2-րդ կետերի նկատմամբ, այն դեպքում, երբ Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ապրանքներ կամ արտադրանք է վաճառում կամ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, այդ մշտական հաստատության շահույթը կորոշվի ոչ թե ձեռնարկության կողմից ստացված ընդհանուր գումարի հիման վրա, այլ ձեռնարկության եկամտի այն մասի հիման վրա, որը հաշվեգրելի է այդ մշտական հաստատության իրական գործունեությանը այդպիսի վաճառքի կամ գործունեության դիմաց: Հատկապես արդյունաբերական, առևտրային կամ գիտական սարքավորումների կամ տարածքների հետազոտման, մատակարարման, տեղակայման կամ կառուցման պայմանագրերի դեպքում կամ հասարակական բնույթի շինարարական աշխատանքների դեպքում, երբ ձեռնարկությունը ունի մշտական հաստատություն, այդպիսի մշտական հաստատությանը վերագրվելիք շահույթը կորոշվի ոչ թե պայմանագրի ընդհանուր գումարի հիման վրա, այլ պայմանագրի այն մասի հիման վրա, որը գործնականում իրականացվում է այն Պայմանավորվող պետության մշտական հաստատության կողմից, որտեղ գտնվում է այդ մշտական հաստատությունը: Ձեռնարկության գլխավոր գրասենյակի կողմից իրականացվող պայմանագրի այդ մասին վերաբերող շահույթը ենթակա է հարկման այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է հանդիսանում այդ ձեռնարկությունը:

8. 7-րդ, 14-րդ և 26-րդ հոդվածների առնչությամբ.

Համաձայնեցված է, որ Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերության կողմից ղեկավարվող ձեռնարկության կողմից (որի գույքն ամբողջությամբ կամ մասնակիորեն տնօրինում է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտը) վճարվող տոկոսները, ռոճիկը և աշխատավարձը տվյալ ձեռնարկության հարկման ենթակա շահույթը հաշվարկելիս ենթակա են նվազեցման նույն պայմաններով, որոնք կիրառվում են, երբ այդպիսի տոկոսները, ռոճիկը և աշխատավարձը վճարվում են առաջինը հիշատակված Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերության կողմից, որի գույքն ամբողջությամբ կամ մասնակիորեն տնօրինվում է այդ առաջինը հիշատակված Պետության ռեզիդենտի կողմից:

Համապատասխանաբար, Պայմանավորվող պետությունում մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ձեռնարկության մշտական հաստատությանը կամ Պայմանավորվող պետությունում մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող հաստատուն բազային վերագրվող տոկոսները, ռոճիկը և աշխատավարձը այդ մշտական հաստատության շահույթը կամ այդ հաստատուն բազայի եկամուտը հաշվարկելիս ենթակա են նվազեցման նույն պայմաններով, որոնք կիրառվում են, երբ այդպիսի տոկոսները, ռոճիկը և աշխատավարձը վճարվում են առաջինը հիշատակված Պետության ռեզիդենտի կողմից:

9. 7-րդ և 14-րդ հոդվածների առնչությամբ.

Տեխնիկական ծառայության, ներառյալ գիտական դիտարկումների և դասավանդման, երկրաբանական կամ տեխնիկական բնույթի ուսումնասիրությունների կամ հետազոտությունների կամ խորհրդատվական կամ վերահսկիչ ծառայությունների դիմաց ստացված վճարումները կհամարվեն վճարումներ, որոնց նկատմամբ կիրառվում են 7-րդ հոդվածի կամ 14-րդ հոդվածի դրույթները:

10. 9-րդ հոդվածի առնչությամբ.

Համաձայնեցված է, որ զուգորդված ձեռնարկությունների միջև ձեռք բերված համաձայնությունները, ինչպիսիք են գների բաշխման կամ ընդհանուր ծառայությունների համաձայնությունները՝ հիմնված կատարողական, ընդհանուր կառավարչական, տեխնիկական կամ առևտրային ծախսերի, հետազոտման կամ զարգացման ծախսերի կամ այլ համանման ծախսերի վրա, ինքնըստինքյան չեն բերում 9-րդ հոդվածի (Զուգորդված ձեռնարկություններ) 1-ին կետին համապատասխանող պայմանների:

11. 10-րդ հոդվածի առնչությամբ.

1. Չնայած 10-րդ հոդվածի (Շահաբաժիններ) 2-րդ կետի «ա» ենթակետի դրույթներին՝ այդ ենթակետում սահմանված աղբյուրի մոտ պահվող հարկի դրույքաչափը կիջեցվի մինչև 0% այն դեպքում, երբ շահույթը, որից վճարվում են շահաբաժինները, հարկվում է շահութահարկով սահմանված դրույքաչափով, և այդպիսի շահաբաժիններն ստացող ընկերության «ձեռքում» այդ շահաբաժինները ազատված են հարկումից:

2. Համաձայնեցված է, որ Նիդերլանդների դեպքում շահաբաժիններ տերմինը ներառում է նաև շահույթ բաշխող պարտատոմսերից ստացած եկամուտը:

12. 10-րդ հոդվածի առնչությամբ.

1. Համաձայնեցված է, որ, չնայած սույն Արձանագրության 11-րդ հոդվածին, Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետում նշված շահաբաժիններին համապատասխան, որոնք վճարվում են Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությանը, եթե, մյուս Պայմանավորվող պետության գործող օրենքի համաձայն, այդ մյուս Պայմանավորվող պետության անհատին վճարվող այդպիսի շահաբաժինների հարկման արդյունքում հարկային բեռը ավելի ցածր է, քան առաջինը հիշատակված Պայմանավորվող պետությունում շահաբաժինների վրա դրվող հարկային բեռը, ապա առաջինը հիշատակված Պայմանավորվող պետությունը կարող է հարկը գանձել այնպիսի դրույքաչափով, որը մյուս Պայմանավորվող պետության կողմից վերաբաշխված շահաբաժինների վրա սահմանված հարկի դրույքաչափի հետ միասին չի գերազանցում շահաբաժինների համախառն գումարի 15 տոկոսը: Այսպիսի հարկը կգանձվի Նիդերլանդների կողմից իրականացված գնահատման արդյունքի հիման վրա՝ այն ընկերության նկատմամբ, որը ստանում է վերը հիշատակված շահաբաժինները:

2. Այնուամենայնիվ, պայմանավորված է, որ վերը նշված 1-ին կետի պայմանները չեն կիրառվում, եթե շահաբաժինները վճարվում են Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերության կողմից, և շահաբաժինների փաստացի սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունն է, և տեղի է ունենում հետևյալ պայմաններից որևէ մեկը.

ա) շահաբաժիններ ստացող ընկերության գույքը բացառապես տնօրինվում է մյուս Պայմանավորվող պետության կառավարության, քաղաքական ստորաբաժանման կամ տեղական իշխանության մարմինների կողմից, կամ

բ) այդպիսի ընկերությունների բաժնետոմսերը պարբերաբար վաճառվում են մյուս Պայմանավորվող պետության բորսայում, կամ

գ) շահաբաժիններ ստացող ընկերությունը մյուս Պայմանավորվող պետությունում զբաղվում է ակտիվ առևտրով կամ ձեռներեցությամբ:

3. Այն դեպքում, երբ ընկերությունը չի իրականացնում վերը նշված 2-րդ կետում թվարկված դրույթները, ապա 1-ին կետի պայմանները չեն կիրառվի այնպիսի ընկերության նկատմամբ, եթե այն ստեղծվել է Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինների փոխադարձ համաձայնությամբ, Կոնվենցիայի 27-րդ հոդվածին համապատասխան, և եթե այդ ընկերությունը մյուս Պայմանավորվող պետությունում չի ստեղծվել կամ պահվել գլխավորապես Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի կամ սույն Արձանագրության 12-րդ հոդվածի շահույթի ապահովման նպատակով և պահանջում է, որ շահաբաժիններ ստացող ընկերությունը հանդիսանա մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ և շահաբաժինների փաստացի սեփականատեր:

13. 10-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածների առնչությամբ.

Այն դեպքում, երբ աղբյուրի մոտ սահմանված հարկի գումարը կգերազանցի 10-րդ, 11-րդ կամ 12-րդ հոդվածների դրույթներով սահմանված հարկի գումարին, հարկը սահմանող Պետության իրավասու մարմնին կներկայացվի հարկի գերազանցած գումարի վերադարձման ծանուցագիր՝ գանձված հարկի օրացուցային տարվան հաջորդող երեք տարվա ընթացքում:

14. 10-րդ և 13-րդ հոդվածների առնչությամբ.

Պայմանավորված է, որ Նիդերլանդների դեպքում ընկերության լուծարումից (մասնակի) կամ ընկերության կողմից սեփական բաժնետոմսերի գնումից ստացված եկամուտը դիտարկվում է որպես բաժնետոմսերից ստացված եկամուտ, այլ ոչ որպես գույքի արժեքի հավելաճ:

15. 16-րդ հոդվածի առնչությամբ.

1. Համաձայնեցված է, որ «տնօրենների խորհրդի անդամ» արտահայտությունը նշանակում է.

ա) Հայաստանի դեպքում՝ ցանկացած մարմնի անդամ, որի գործունեությունը կամ պարտավորությունները համանման են տնօրենների խորհրդի գործունեությանը կամ պարտավորություններին,

բ) Նիդերլանդների դեպքում «bestuurder» կամ «commissaris»:

2. Համաձայնեցված է նաև, որ նիդերլանդական ընկերության «bestuurder» կամ «commissaris» նշանակում են՝ անձինք, որոնք ընտրված են որպես այդպիսին բաժնետերերի ընդհանուր ժողովում կամ այդպիսի ընկերության որևէ այլ իրավասու մարմնի կողմից և լիազորված են վարելու, համապատասխանաբար, ընկերության ընդհանուր ղեկավարումը կամ վերահսկումը:

16. 24-րդ հոդվածի առնչությամբ.

Համաձայնեցված է, որ 24-րդ հոդվածի (Կրկնակի հարկման բացառում) 3-րդ կետում նշված նվազեցման հաշվարկման համար, 23-րդ հոդվածի (Գույք) 1-ին կետում հիշատակված գույքի տարրերը պետք է ընդգրկվեն արժեքում, որից նվազեցվում է պարտքերի գումարը՝ ապահովված այդ գույքի դիմաց գրավով, և 23-րդ հոդվածի (Գույք) 2-րդ կետում հիշատակված գույքի տարրերը պետք է ընդգրկվեն արժեքում, որից նվազեցվում է մշտական հաստատությանը կամ հաստատուն բազային պատկանող պարտքերի գումարը:

Ի վկայումն վերոնշյալի՝ պատշաճ կերպով լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Արձանագրությունը:

Կատարվել է Երևան քաղաքում 2001 թվականի հոկտեմբերի 31-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, հոլանդերեն և անգլերեն, երեք տեքստերը լիովին հավասարազոր են: Հայերեն և հոլանդերեն տեքստերի մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2002 թվականի նոյեմբերի 22-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։