Հոդված 14. Անկախ անձնական ծառայություններ
Հոդված 14. Անկախ անձնական ծառայություններ
1. Մասնագիտական ծառայություններից կամ այլ անկախ բնույթի գործունեությունից Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ստացված եկամուտը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում, եթե նա մյուս Պայմանավորվող պետությունում իր գործունեությունը իրականացնելու համար իր տրամադրության տակ չունի կանոնավոր կերպով հասանելի հաստատուն բազա: Եթե նա ունի այդպիսի հաստատուն բազա, ապա այդ եկամուտը կարող է հարկվել այդ մյուս Պայմանավորվող պետությունում, բայց միայն այն չափով, որը վերագրելի է այդ հաստատուն բազային:
2. «Մասնագիտական ծառայություններ» տերմինը ներառում է, հատկապես, անկախ գիտական, գրական, արվեստաբանական, կրթական կամ ուսուցչական գործունեությունը, ինչպես նաև բժիշկների, իրավաբանների, ճարտարագետների, ճարտարապետների, ատամնաբույժների և հաշվապահների անկախ գործունեությունը: