Անցնել բովանդակությանը

Հոդված 15. Կախյալ անձնական ծառայություններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15. Կախյալ անձնական ծառայություններ

1. Հաշվի առնելով 16-րդ (Տնօրենների հոնորարներ), 18-րդ (Կենսաթոշակներ, տարեկան ռենտաներ և սոցիալական ապահովագրության վճարներ), 19-րդ (Պետական ծառայություն) և 20-րդ (Պրոֆեսորներ և ուսուցիչներ) հոդվածների դրույթները՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից վարձու աշխատանքի դիմաց ստացված ռոճիկը, աշխատավարձը և այլ համանման վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ Պետությունում, եթե միայն այդպիսի վարձու աշխատանքը չի իրականացվում մյուս Պայմանավորվող պետությունում: Եթե վարձու աշխատանքը իրականացվում է այդ կերպ, ապա դրա հետ կապված վարձատրությունը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Չնայած 1-ին կետի դրույթներին՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը ենթակա է հարկման միայն առաջինը հիշատակված Պետությունում, եթե.

ա) ստացողը դիտարկվող ֆինանսական տարում գտնվում է մյուս Պետությունում սկսվող կամ ավարտվող ցանկացած տասներկուամսյա ժամկետում ընդհանուր առմամբ 183 օրը չգերազանցող ժամկետում կամ ժամկետներում, և

բ) վարձատրությունը վճարվում է մյուս Պետության ռեզիդենտ չհանդիսացող գործատուի կողմից կամ նրա անունից, և

գ) վարձատրության ծախսերը չի կրում գործատուի մյուս Պետությունում ունեցած մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան:

3. Չնայած սույն հոդվածի նախորդ դրույթներին՝ միջազգային փոխադրումներում շահագործվող նավի կամ օդանավի վրա իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։