Անցնել բովանդակությանը

Հոդված 25. Օֆշորային գործունեություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25. Օֆշորային գործունեություն

1. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են անկախ սույն Կոնվենցիայի այլ դրույթներից: Սակայն սույն հոդվածը չի կիրառվի այն դեպքում, երբ անձի օֆշորային գործունեությունը կազմում է մշտական հաստատություն, 5-րդ հոդվածի (Մշտական հաստատություն) դրույթներին համապատասխան, կամ հաստատուն բազա՝ 14-րդ հոդվածի (Անկախ անձնական ծառայություններ) դրույթներին համապատասխան:

2. Սույն հոդվածում «օֆշորային գործունեություն» տերմինը նշանակում է՝ գործունեություն, որն իրականացվում է օֆշորային գոտում Պայմանավորվող պետությունում գտնվող ծովային հատակի և նրա ստորին շերտի բնական պաշարների արդյունահանման կամ շահագործման կապակցությամբ:

3. Պայմանավորվող պետության ձեռնարկությունը, որը օֆշորային գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, կարող է, սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան, դիտարկվել որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող այդ մյուս Պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով (եթե դիտարկվող օֆշորային գործունեությունը չի իրականացվում այդ մյուս Պետությունում) ցանկացած 12 ամսվա ընթացքում ընդհանուր առմամբ 30 օրը չգերազանցող ժամանակահատվածում կամ ժամանակահատվածներում:

Սույն կետի նպատակներով՝

ա) եթե մյուս Պայմանավորվող պետությունում օֆշորային գործունեություն իրականացնող ձեռնարկությունը զուգորդված է այլ ձեռնարկության հետ, և այդ ձեռնարկությունը, որպես նույն նախագծի մաս, շարունակում է առաջինը հիշատակված ձեռնարկության կողմից իրականացվող կամ իրականացված համանման օֆշորային գործունեությունը, և վերը նշված գործունեությունը, որն իրականացվում է միաժամանակ երկու ձեռնարկությունների կողմից (և միասին վերցված) գերազանցում է երեսնօրյա ժամանակահատվածը, ապա յուրաքանչյուր ձեռնարկության համար դիտարկվում է գործունեության իրականացման 12 ամսվա ընթացքում 30 օրը գերազանցող ժամանակահատվածը,

բ) ձեռնարկությունը համարվում է զուգորդված այլ ձեռնարկության հետ այն դեպքում, երբ ուղղակիորեն կամ անուղղակիորեն տնօրինում է այդ մյուս ձեռնարկության գույքի առնվազն մեկ երրորդը, կամ երբ անձը ուղղակիորեն կամ անուղղակիորեն տնօրինում է երկու ձեռնարկությունների գույքի առնվազն մեկ երրորդը:

4. Սակայն, սույն հոդվածի 3-րդ կետի նպատակներով, «օֆշորային գործունեություն» տերմինը չի ներառում.

ա) 5-րդ հոդվածի (Մշտական հաստատություն) 4-րդ կետում նշված ցանկացած գործունեություն կամ գործունեությունների համակցություն,

բ) բուքսիրի և խարսխային աշխատանքների իրականացման նպատակներով նախատեսված նավերի և այդ նավերի կողմից իրականացվող որևէ այլ աշխատանք,

գ) միջազգային փոխադրումներում նավերի կամ օդանավերի միջոցով մատակարարումներ կամ անձնակազմի փոխադրում:

5. Պայմանավորվող պետության այն ռեզիդենտը, որը մյուս Պայմանավորվող պետությունում իրականացնում է այնպիսի օֆշորային գործունեություն, որը բաղկացած է մասնագիտական ծառայություններից կամ անկախ բնույթի այլ գործունեությունից, համարվում է մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող հաստատուն բազայի միջոցով այդպիսի գործունեություն իրականացնող, եթե դիտարկվող օֆշորային գործունեությունը գերազանցում է երեսնօրյա ժամանակահատվածը:

6. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում մշտական հաստատության միջոցով վարձու աշխատանքի դիմաց ստացած ռոճիկը, աշխատավարձը և այլ համանման վարձատրությունները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում այդ մյուս Պետությունում օֆշորային գոտում իրականացված գործունեության չափով:

7. Երբ ներկայացվում է փաստացի ապացույց Հայաստանում վճարված հարկի այն եկամտի տարրերի նկատմամբ, որոնք կարող են հարկվել Հայաստանում 7-րդ հոդվածի (Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից) և 14-րդ հոդվածի (Անկախ անձնական ծառայություններ) 3-րդ և 5-րդ կետերի և սույն հոդվածի 6-րդ կետի համաձայն, ապա Նիդերլանդները կթույլատրեն իրենց հարկի նվազեցում, որը կհաշվարկվի 24-րդ հոդվածի (Կրկնակի հարկման բացառում) 2-րդ կետի կանոններին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։