Հոդված 18. Կենսաթոշակներ, տարեկան ռենտա և սոցիալական ապահովագրության վճարներ
Հոդված 18. Կենսաթոշակներ, տարեկան ռենտա և սոցիալական ապահովագրության վճարներ
1. Հաշվի առնելով 19-րդ հոդվածի (Պետական ծառայություն) 2-րդ կետի դրույթները՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտին նախկին վարձու աշխատանքի առնչությամբ վճարված կենսաթոշակները և այլ համանման վարձատրությունները, ինչպես նաև տարեկան ռենտան ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:
2. Սակայն երբ այդպիսի վարձատրությունները պարբերական բնույթ չեն կրում և վճարվում են մյուս Պայմանավորվող պետությունում նախկին վարձու աշխատանքի առնչությամբ, կամ տարեկան ռենտայի իրավունքի փոխարեն իրականացվում է միանվագ վճարում, ապա այդպիսի վարձատրությունը կամ այդպիսի միանվագ գումարը կարող է հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում է:
3. Ցանկացած կենսաթոշակ և այլ վճարում, որը վճարվում է Պայմանավորվող պետության սոցիալական ապահովագրության համակարգի շրջանակներում մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին, կարող է հարկվել առաջինը հիշատակված Պետությունում:
4. «Տարեկան ռենտա» տերմինը նշանակում է՝ հաստատուն գումար, որը սահմանված ամսաթվերին պարբերաբար վճարվում է ամբողջ կյանքի ընթացքում կամ որոշված և հաստատված ժամանակահատվածում որպես դրամական կամ դրամական փոխարժեքին համարժեք և լիակատար վերադարձելի վճարում կատարելու պարտավորություն: