Հոդված 17. Արտիստներ և մարզիկներ
Հոդված 17. Արտիստներ և մարզիկներ
1. Չնայած 14-րդ (Անկախ անձնական ծառայություններ) և 15-րդ (Կախյալ անձնական ծառայություններ) հոդվածների դրույթներին՝ մյուս Պայմանավորվող պետությունում իր իրականացրած անձնական գործունեությունից որպես արվեստի գործիչ Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած եկամուտը (ինչպիսին է թատրոնի, կինոյի, ռադիոյի կամ հեռուստատեսության արտիստը կամ երաժիշտը, կամ որպես մարզիկ) կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Երբ արվեստի գործչի կամ մարզիկի՝ որպես այդպիսին իրականացրած անձնական գործունեության հետ կապված եկամուտը հաշվեգրվում է ոչ թե անձամբ արվեստի գործչին կամ մարզիկին, այլ մեկ ուրիշ անձի, ապա այդ եկամուտը, չնայած 7-րդ (Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից), 14-րդ (Անկախ անձնական ծառայություններ) և 15-րդ (Կախյալ անձնական ծառայություններ) հոդվածների դրույթներին, կարող է հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ իրականացվում է արվեստի գործչի կամ մարզիկի գործունեությունը:
3. Չնայած 1-ին և 2-րդ կետերի դրույթներին՝ 1-ին կետում հիշատակված գործունեությունից արվեստի գործչի կամ մարզիկի ստացած եկամուտը ազատվում է հարկումից այն Պայմանավորվող պետությունում, որտեղ իրականացվում է այդպիսի գործունեությունը, եթե այն իրականացվում է Պայմանավորվող պետությունների կառավարությունների միջև մարզական կամ մշակութային փոխանակման շրջանակներում և չի հետապնդում շահույթ ստանալու նպատակ: