Հոդված 13. Գույքի արժեքի հավելաճ
Հոդված 13. Գույքի արժեքի հավելաճ
1. 6-րդ հոդվածում (Եկամուտ անշարժ գույքից) նշված և մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքի օտարումից Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ստացած արժեքի հավելաճը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Մյուս Պայմանավորվող պետությունում Պայմանավորվող պետության ձեռնարկության ունեցած մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մասը կազմող շարժական գույքի կամ մյուս Պայմանավորվող պետությունում անկախ անձնական ծառայությունների մատուցման նպատակով Պայմանավորվող պետության ռեզիդենտի ունեցած հաստատուն բազային վերաբերող շարժական գույքի օտարումից առաջացած արժեքի հավելաճը, ներառյալ այդպիսի մշտական հաստատության (առանձին կամ ամբողջ ձեռնարկության հետ մեկտեղ) կամ այդպիսի հաստատուն բազայի օտարումից առաջացած արժեքի հավելաճը, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
3. Միջազգային փոխադրումներում շահագործվող նավերի կամ օդանավերի կամ այդպիսի նավերի կամ օդանավերի շահագործմանը վերաբերող շարժական գույքի օտարումից առաջացած արժեքի հավելաճը ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որտեղ գտնվում է ձեռնարկության փաստացի ղեկավարման վայրը: Սույն կետի նպատակներով կկիրառվեն 8-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները (Ծովային և օդային փոխադրում):
4. 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում հիշատակված գույքից տարբերվող ցանկացած այլ գույքի օտարումից առաջացած արժեքի հավելաճը ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է հանդիսանում օտարող անձը:
5. 4-րդ կետի դրույթները չեն ազդում Պայմանավորվող պետությունների իրավունքների վրա հարկ գանձելու (իր սեփական օրենսդրությանը համաձայն) ընկերության (որի գույքը ամբողջությամբ կամ մասամբ բաժանված է փայամասերի, և որը այդ Պետության օրենսդրությամբ հանդիսանում է այդ Պետության ռեզիդենտը) բաժնետոմսերի կամ «օգտագործման» իրավունքի օտարումից առաջացած արժեքի հավելաճի վրա, որը ստացվել է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձի կողմից, որը հանդիսացել է առաջինը հիշատակված Պետության ռեզիդենտը այդպիսի բաժնետոմսերի կամ «օգտագործման» իրավունքի օտարմանը նախորդող վերջին 5 տարիների ընթացքում: