Հոդված 20. Պրոֆեսորներ և դասատուներ
Հոդված 20. Պրոֆեսորներ և դասատուներ
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող պրոֆեսորի կամ դասատուի՝ երկու տարին չգերազանցող ժամանակահատվածում մյուս Պայմանավորվող պետությունում այդ Պետության կողմից հավատարմագրված համալսարանում, քոլեջում կամ այլ համանման բարձրագույն կրթական կամ հետազոտական հաստատությունում հետազոտության կամ ուսուցման իրականացման համար ստացված վարձատրությունները ենթակա են հարկման միայն առաջինը հիշատակված Պետությունում:
2. Սույն հոդվածը չի կիրառվում հետազոտությունից ստացվող եկամտի նկատմամբ, եթե այդպիսի հետազոտությունը իրականացվում է ոչ թե հասարակական, այլ առավելապես մեկ կամ ավելի անձանց մասնավոր շահերի համար: