Անցնել բովանդակությանը

Հոդված 28. Տեղեկության փոխանակում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 28. Տեղեկության փոխանակում

1. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կփոխանակեն այնպիսի տեղեկություններ, որոնք անհրաժեշտ կլինեն սույն Կոնվենցիայի կամ Կոնվենցիայում ընդգրկված հարկերի վերաբերյալ Պայմանավորվող պետությունների ներքին օրենսդրության դրույթների կիրառման համար՝ այնքանով, որքանով դրանցից առաջացած հարկումը չի հակասում սույն Կոնվենցիային: Տեղեկության փոխանակումը չի սահմանափակվում 1-ին հոդվածով (Անձինք, որոնց նկատմամբ կիրառվում է Կոնվենցիան): Պայմանավորվող պետության ստացած ցանկացած տեղեկություն համարվում է գաղտնի, ինչպես այդ Պետության ներքին օրենսդրության սահմաններում ստացված տեղեկությունը, և կարող է հայտնվել միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք զբաղվում են Կոնվենցիայում ընդգրկված հարկերի գնահատմամբ կամ գանձմամբ, հարկերի առնչությամբ հարկադիր բռնագանձմամբ կամ դատական հետապնդմամբ կամ հարկերի վերաբերյալ բողոքարկումների քննարկմամբ: Այդպիսի անձինք կամ մարմինները տեղեկություններն օգտագործում են միմիայն այդպիսի նպատակների համար: Նրանք կարող են հրապարակել տեղեկությունները բաց դատական նիստի ընթացքում կամ դատական որոշումների ժամանակ:

Իրավասու մարմինները փոխհամաձայնությամբ կմշակեն համապատասխան պայմաններ, մեթոդներ և մեխանիզմներ տեղեկության այդպիսի փոխանակման առնչությամբ:

2. Պայմանավորվող պետությունները կարող են այդպիսի տեղեկատվություն տրամադրել 27-րդ հոդվածի 5-րդ կետի պայմանների համաձայն ստեղծված արբիտրաժային մարմնին, որոնք անհրաժեշտ են արբիտրաժային գործընթացների իրականացման համար: Տեղեկության նման տրամադրումը ենթարկվում է 30-րդ հոդվածի պայմաններին: Արբիտրաժային մարմնի անդամները, սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, պետք է ենթարկվեն տեղեկության հրապարակման սահմանափակումներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։