Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Հարկեր, որոնց վրա տարածվում է Կոնվենցիան

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Հարկեր, որոնց վրա տարածվում է Կոնվենցիան

1. Սույն Կոնվենցիան կիրառվում է Պայմանավորվող պետության կամ նրա քաղաքական ստորաբաժանումների կամ տեղական իշխանության մարմինների կողմից սահմանած եկամուտների և գույքի հարկերի նկատմամբ՝ անկախ դրանց գանձման եղանակից:

2. Եկամուտների և գույքի հարկեր են համարվում ամբողջ եկամտի, ամբողջ գույքի կամ եկամտի կամ գույքի առանձին տարրերի նկատմամբ սահմանված բոլոր տեսակի հարկերը՝ ներառյալ շարժական կամ անշարժ գույքի օտարումից առաջացած եկամտի հավելաճի, ձեռնարկությունների վճարած աշխատավարձի կամ ռոճիկի ընդհանուր գումարի, ինչպես նաև գույքի արժեքի հավելաճի նկատմամբ հարկերը:

3. Սույն Կոնվենցիան կիրառվում է գոյություն ունեցող հետևյալ հարկերի նկատմամբ, մասնավորապես՝

ա) Հայաստանում.

i) շահութահարկ,

ii) եկամտահարկ,

iii) գույքահարկ,

iv) հողի հարկ,

(այսուհետև՝ «հայկական հարկ»),

բ) Նիդերլանդներում.

i) եկամտահարկ (de inkomstenbelasting),

ii) աշխատավարձի հարկ (de loonbelasting),

iii) շահութահարկ (de vennootschapsbelasting),

ներառյալ 1967թ. հետո հաստատված կոնցեսիաների նկատմամբ 1810 թ. հանքային օրենքի (Mijnwet 1810) դրույթների համաձայն սահմանված կառավարության փայաբաժինը՝ բնական պաշարների արդյունահանման զուտ շահույթի մեջ, կամ 1965 թ. Նիդերլանդների ցամաքային սանդղավանդի հանքային օրենքի (Mijnwet Continental Plat 1965) համաձայն,

iv) շահաբաժինների հարկ (de dividendbelasting),

v) գույքահարկ (de vermogensbelasting),

(այսուհետև՝ «նիդերլանդական հարկ»):

4. Սույն Կոնվենցիան կիրառվում է նաև նույնական կամ ըստ էության համանման հարկերի նկատմամբ, որոնք կսահմանվեն սույն Կոնվենցիայի ստորագրումից հետո՝ ի լրումն գոյություն ունեցող հարկերի կամ դրանց փոխարեն: Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կծանուցեն միմյանց իրենց համապատասխան հարկային օրենքներում կատարված էական փոփոխությունների մասին:

Գ լ ու խ 2

Սահմանումներ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։