Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Ռեզիդենտ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Ռեզիդենտ

1. Սույն Կոնվենցիայի նպատակներով «Պայմանավորվող պետության ռեզիդենտ» տերմինը նշանակում է՝ ցանկացած անձ, որը, այդ պետության օրենքների համաձայն, այնտեղ ենթակա է հարկման իր մշտական բնակության, պաշտոնական բնակության, ղեկավարման վայրի, ամբողջականացման վայրի կամ որևէ այլ համանման չափանիշի հիման վրա: Սակայն այդ տերմինը չի ներառում որևէ անձի, որը ենթակա է հարկման այդ Պետությունում միայն այդ Պետության աղբյուրներից ստացված եկամտի կամ այնտեղ գտնվող գույքի նկատմամբ:

2. Երբ 1-ին կետի դրույթներին համապատասխան ֆիզիկական անձը հանդիսանում է երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ, նրա կարգավիճակը որոշվում է հետևյալ կերպ.

ա) նա կհամարվի այն Պետության ռեզիդենտը, որտեղ նա իր տրամադրության տակ ունի մշտական բնակավայր: Եթե նա երկու Պետություններում էլ իր տրամադրության տակ ունի մշտական բնակավայր, ապա նա կհամարվի միայն այն Պետության ռեզիդենտը, որի հետ նրա անձնական և տնտեսական կապերն առավել սերտ են (կենսական շահերի կենտրոն),

բ) եթե հնարավոր չէ որոշել այն Պետությունը, որտեղ նա ունի իր կենսական շահերի կենտրոնը, կամ եթե նա Պետություններից և ոչ մեկում իր տրամադրության տակ չունի մշտական բնակավայր, նա կհամարվի այն Պետության ռեզիդենտը, որտեղ նա սովորաբար բնակվում է,

գ) եթե նա սովորաբար բնակվում է երկու Պետություններում կամ նրանցից և ոչ մեկում չի բնակվում, նա կհամարվի այն Պետության ռեզիդենտը, որի քաղաքացին է հանդիսանում,

դ) եթե նա երկու Պետությունների քաղաքացին է հանդիսանում կամ և ոչ մեկինը չէ, Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները հարցը կլուծեն փոխադարձ համաձայնությամբ:

3. Երբ 1-ին կետի դրույթներին համապատասխան ֆիզիկական անձից բացի այլ անձը գրանցված է որպես այդպիսին երկու Պայմանավորվող պետություններում, նա կհամարվի այն Պետության ռեզիդենտը, որտեղ գտնվում է նրա փաստացի ղեկավարման վայրը: Եթե կասկած կա ֆիզիկական անձից բացի այլ անձի փաստացի ղեկավարման վայրի գտնվելու կապակցությամբ, ապա իրավասու մարմինները պետք է փորձեն համաձայնեցնել այդպիսի անձի փաստացի ղեկավարման վայրի գտնվելու վայրը: Բայց եթե իրավասու մարմինները ի վիճակի չեն հասնելու համաձայնության, ապա անձը չի համարվի ոչ մի Պետության ռեզիդենտ՝ սույն Կոնվենցիայից օգուտ ստանալու նպատակներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։