Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Ծովային և օդային փոխադրում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Ծովային և օդային փոխադրում

1. Միջազգային փոխադրումներում նավերի կամ օդանավերի շահագործումից առաջացած շահույթը ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որտեղ գտնվում է ձեռնարկության փաստացի ղեկավարման վայրը:

2. Եթե ծովային փոխադրող ձեռնարկության փաստացի կառավարման վայրը գտնվում է նավի վրա, ապա նա համարվում է գտնվող այն Պայմանավորվող պետությունում, որտեղ գտնվում է նավի գրանցման նավահանգիստը, կամ, եթե այդպիսի նավահանգիստ չկա, այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է հանդիսանում նավը շահագործողը:

3. Սույն հոդվածի նպատակներով միջազգային փոխադրումներում նավերի և օդանավերի շահագործումից ստացած շահույթը ներառում է.

ա) միջազգային փոխադրումներում օգտագործվող նավերի և օդանավերի «անշունչ» (առանց անձնակազմի) սկզբունքով վարձակալության տալուց ստացված շահույթը, և

բ) ապրանքների կամ արտադրանքի փոխադրման համար օգտագործվող բեռնարկղերը (ներառյալ այդպիսի բեռնարկղերի փոխադրմանը վերաբերող սարքավորումները) օգտագործման, պահպանման կամ վարձակալության տալուց ստացված շահույթը, երբ, հանգամանքներից կախված, այդպիսի վարձակալությունից կամ օգտագործման, պահպանման կամ վարձակալության տալուց ստացված շահույթը բնորոշ չէ միջազգային փոխադրումներում նավերի և օդանավերի շահագործումից ստացված շահույթին:

4. 1-ին կետի դրույթները կիրառվում են նաև միավորումում, համատեղ ձեռնարկությունում կամ միջազգային շահագործող գործակալությունում մասնակցությունից առաջացած շահույթի նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։