Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-06-01-ից մինչև 2007-01-27։Բացել գործող տեքստը
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈԻՆՆԵՐԸԳլուխ 23 · ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ: ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

Հոդված 116. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներն ամփոփելը

գործել է մինչև 2007-01-27Բացել ARLIS-ում

Հոդված 116. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներն ամփոփելը

1. Քվեարկության ամփոփիչ արձանագրությունների տվյալների հիման վրա, սույն օրենսգրքի 63.1 հոդվածով սահմանված կարգով և ժամկետում, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ըստ ընտրատարածքների ամփոփում է ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը`

1) պատգամավոր ընտրվելու մասին.

2) պատգամավորի ընտրությունն անվավեր ճանաչելու մասին.

3) պատգամավորի ընտրությունը չկայացած ճանաչելու մասին:

2. Պատգամավոր ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ստացել է առավելագույն «կողմ» ձայներ:

3. Եթե քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրված է համարվում մասնակիցների ձայների կեսից ավելին ստանալու դեպքում:

4. Եթե հավասար թվով առավելագույն «կողմ» ձայներ ստացել են 2 և ավելի թեկնածուներ, ապա նրանց միջև անցկացվում է վիճակահանություն` ընտրված թեկնածուին որոշելու համար:

5. Պատգամավորի ընտրությունն անվավեր է ճանաչվում, եթե ձայների քանակի վրա ազդող անճշտությունների չափը բացառում է ընտրված թեկնածուին պարզելու հնարավորությունը, կամ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա:.ուղղ

6. Պատգամավորի ընտրությունը համարվում է չկայացած, եթե`

1) քվեարկված մեկ թեկնածուն չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ.

2) ընտրված թեկնածուն մահացել է մինչև ընտրությունների արդյունքներն ամփոփելը:

7. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումն ընդունվելուց հետո` երկու ժամվա ընթացքում, հաղորդագրություն է ուղարկում կենտրոնական ընտրական հանձնաժողով:

8. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերով սահմանադրական դատարան կարելի է դիմել արդյունքների պաշտոնական հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում:

9. Պատգամավորի ընտրությունն անվավեր ճանաչվելու դեպքում այդ մասին որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 10 և ոչ ուշ, քան 20 օր հետո, սույն օրենսգրքով սահմանված կարգով, անցկացվում է վերաքվեարկություն: Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավորների ընտրությունների ժամանակ վերաքվեարկության արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում այդ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո անցկացվում է նոր ընտրություն.

10. Պատգամավորի ընտրությունը չկայացած ճանաչվելու դեպքում այդ մասին որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 40 օր հետո անցկացվում է նոր ընտրություն:

11. Նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ և արտահերթ ընտրությունների համար սահմանված ժամկետներում:

(116-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 19.03.99 ՀՕ-286, փոփ., լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, փոփ. 19.05.05 ՀՕ-101-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։