Հոդված 128. Համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուների նախընտրական հիմնադրամը
Հոդված 128. Համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուների նախընտրական հիմնադրամը
1. Նախընտրական քարոզչություն իրականացնելու համար համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուն իր կամ իր լիազոր ներկայացուցչի անունով կարող է հիմնել նախընտրական հիմնադրամ, որը ձևավորվում է սույն օրենսգրքի 25 հոդվածում նշված կամավոր մուծումներից: Յուրաքանչյուր ֆիզիկական անձ թեկնածուի նախընտրական հիմնադրամ կարող է կատարել նվազագույն աշխատավարձի մինչև 25-ապատիկի, իսկ յուրաքանչյուր իրավաբանական անձ` մինչև 150-ապատիկի չափով կամավոր մուծում:
Համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուն ընտրական գրավը վճարելու համար կարող է օգտագործել նախընտրական հիմնադրամի միջոցները:
2. Համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուները նախընտրական քարոզչություն իրականացնելու համար իրավունք ունեն օգտագործել միայն իրենց նախընտրական հիմնադրամների միջոցները:
3. Ընտրությունից հետո նախընտրական հիմնադրամում մնացած միջոցներն օգտագործվում են սույն օրենսգրքի 79 հոդվածի 6-րդ կետով սահմանված կարգով:
(128-րդ հոդվածը լրաց. 19.05.05 ՀՕ-101-Ն)