Հոդված 45. Ընտրական հանձնաժողովների և իրավապահ մարմինների համագործակցությունը
Հոդված 45. Ընտրական հանձնաժողովների և իրավապահ մարմինների համագործակցությունը
Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական և տարածքային մարմինները, դրանց ծառայություններն ու ստորաբաժանումները պարտավոր են ապահովել ընտրությունների անցկացման բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովների ու դրանց անդամների անկաշկանդ գործունեությունը, ընտրությունների հետ կապված միջոցառումներում պատշաճ կարգ ու կանոն հաստատելու համար, հանձնաժողովների պահանջով, աջակցել հանձնաժողովներին, ինչպես նաև ապահովել ընտրական փաստաթղթերի տեղափոխման ապահովությունը տեղամասային ընտրական հանձնաժողովից ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
Ընտրական օրենսգրքի խախտումներ հայտնաբերելու դեպքում ընտրական հանձնաժողովի անդամը (անդամները) պարտավոր է հնգօրյա ժամկետում հայտնել իրավասու մարմիններին: Այս կետի պահանջների խախտումներն առաջացնում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
(45-րդ հոդվածը լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, փոփ., լրաց. 19.05.05 ՀՕ-101-Ն)