Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-06-01-ից մինչև 2007-01-27։Բացել գործող տեքստը
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ: ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸԳլուխ 11 · ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 56. Քվեարկությունը

գործել է մինչև 2007-01-27Բացել ARLIS-ում

Հոդված 56. Քվեարկությունը

1. Քվեարկության ժամանակ յուրաքանչյուր քաղաքացի ստանում է քվեարկության մեկ քվեաթերթիկ (քվեաթերթիկներ՝ միաժամանակ մի քանի քվեարկություններ անցկացվելու դեպքում):

2. Գրանցվելուց անմիջապես հետո ընտրողը մոտենում է հանձնաժողովի՝ քվեաթերթիկների տրամադրման համար պատասխանատու անդամին: Վերջինս անջատում է քվեաթերթիկի (քվեաթերթիկների՝ միաժամանակ մի քանի քվեարկություններ անցկացվելու դեպքում) ելունդը և քվեաթերթիկի ներքևի հատվածը հանձնում ընտրողին, ով անցնում է քվեարկության խցիկ (սենյակ)՝ քվեարկելու:

Հանձնաժողովի՝ քվեաթերթիկների տրամադրման համար պատասխանատու անդամը քվեաթերթիկների ելունդները, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, ըստ հերթականության դասավորում և հանձնում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին: Վերջինս դրանք առանձին կապերով տեղադրում է չհրկիզվող պահարանում:

3. Ընտրողը քվեաթերթիկը լրացնում է գաղտնի՝ քվեարկության խցիկում (սենյակում):

4. Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քաղաքացին իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ (սենյակ) հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի վստահված անձ: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում (սենյակում) այլ անձի ներկայությունն արգելվում է։

5. Եթե ընտրողը կարծում է, որ քվեաթերթիկը սխալ է լրացրել, ապա նա կարող է դիմել հանձնաժողովի նախագահին, իսկ նրա բացակայության դեպքում՝ տեղակալին՝ նոր քվեաթերթիկ ստանալու համար։ Հանձնաժողովի նախագահի, իսկ նրա բացակայության դեպքում՝ տեղակալի հանձնարարությամբ հանձնաժողովի անդամը հատկացնում է նոր քվեաթերթիկ, ընտրողների ցուցակում կատարում համապատասխան նշում տվյալ ընտրողի անվան, ազգանվան դիմաց: Սխալ լրացված (վնասված) քվեաթերթիկն անհապաղ մարվում է, որի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն:

6. Դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում հաշվառված, ինչպես նաև ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող քաղաքացիները քվեարկությունն իրականացնում են սույն հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ զինծառայողները քվեարկությունն իրականացնում են սույն օրենսգրքի 54-56 հոդվածների պահանջներին համապատասխան:

(56-րդ հոդվածը լրաց., խմբ. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։