Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-06-01-ից մինչև 2007-01-27։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2007-01-27-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 14 · ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 72. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցումը

գործել է մինչև 2007-01-27ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 72. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցումը

1. Հանրապետության Նախագահ առաջադրված յուրաքանչյուր թեկնածու կարող է գրանցվել մեկ կուսակցության կամ մեկ նախաձեռնող խմբի առաջադրմամբ:

2. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցման հարցը կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկում է, եթե սույն օրենսգրքի 89 հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետում ներկայացվել են`

1) (1-ին ենթակետն ուժը կորցրել է 19.05.05 ՀՕ-101-Ն)

2) թեկնածու առաջադրված քաղաքացու անունով ընտրական գրավի վճարման անդորրագիրը.

3) տեղեկանք` թեկնածու առաջադրված քաղաքացու` վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին.

4) տեղեկանք` թեկնածու առաջադրված քաղաքացու` վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.

5) թեկնածու առաջադրված քաղաքացու գրավոր հայտարարությունը` Հանրապետության Նախագահի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին.

6) թեկնածու առաջադրված քաղաքացու գույքի և եկամուտների հայտարարագիրը, որի ընթացակարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

3. Սույն հոդվածի 2-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված տեղեկանքները թեկնածու առաջադրվող քաղաքացուն, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, տրամադրում է լիազորված պետական մարմինը` դիմելուց հետո` եռօրյա ժամկետում:

4. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընդունվելուց հետո` մինչև նրա գրանցումը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու իրավունք ունեն առաջադրված թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը:

5. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուների գրանցման մասին հաղորդագրությունը հրապարակում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը` եռօրյա ժամկետում:

(72-րդ հոդվածը փոփ., խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։