Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

Շահաբաժիններ

1. Շահաբաժինները, որոնք վճարում է Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը մյուս Պետության ռեզիդենտին, կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Սակայն այդպիսի շահաբաժինները կարող են հարկվել նաև այն Պետությունում, որի ռեզիդենտն է համարվում շահաբաժիններ վճարող ընկերությունը, այդ Պետության ազգային օրենսդրության համապատասխան. բայց եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը մյուս Պետության ռեզիդենտ է, ապա այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի շահաբաժինների ընդհանուր գումարի 10 տոկոսը:

Սույն կետի դրույթները չեն շոշափում ընկերության հարկումը այն շահույթի նկատմամբ, որից վճարվում են շահաբաժինները:

3. «Շահաբաժիններ» տերմինը սույն Կոնվենցիայում օգտագործվելիս նշանակում է` եկամուտ բաժնետոմսերից կամ պարտապահանջ չհանդիսացող այլ իրավունքներից, եկամուտ շահույթին մասնակցությունից, ինչպես նաև եկամուտ այլ կորպորատիվ իրավունքներից, որը ենթակա է նույնպիսի հարկային կարգավորման, ինչպես բաժնետոմսերից եկամուտը` այն Պետության ազգային օրենսդրության համապատասխան, որի ռեզիդենտ է հանդիսանում շահույթ բաշխող ընկերությունը:

4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե Պետության ռեզիդենտ հանդիսացող` շահաբաժինների փաստացի սեփականատերը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պետությունում, որի ռեզիդենտն է հանդիսանում շահաբաժիններ վճարող ընկերությունը, այդ մյուս Պետությունում տեղակայված մշտական հաստատության միջոցով, և հոլդինգը կամ մասնակցությունը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները, իրապես վերաբերում է այդպիսի մշտական հաստատությանը: Այդ դեպքում, հանգամանքներից կախված, կիրառվում են սույն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի դրույթները:

5. Եթե Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը շահույթ կամ եկամուտներ է ստանում մյուս Պետությունից, ապա այդ մյուս Պետությունը չպետք է գանձի այդ ընկերության կողմից վճարված շահաբաժիններից ցանկացած հարկ` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ մյուս Պետության ռեզիդենտին վճարվող այդպիսի շահաբաժինները իրապես կապված են այդ մյուս Պետությունում տեղակայված մշտական հաստատության հետ, և ընկերության չբաշխված շահույթից հարկ չի գանձվում, եթե անգամ վճարվող շահաբաժինները կամ չբաշխված շահույթը լիովին կամ մասամբ կազմված են այդ մյուս Պետությունում առաջացող եկամտից:

6. Սույն Կոնվենցիայում ոչինչ չի կարող խոչընդոտել Պետությանը` հարկել մյուս Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերության, այդ Պետությունում տեղակայված, մշտական հաստատությանը վերաբերող շահույթը` ի լրումն այն հարկի, որը հաշվեգրվում է այդ Պետության ազգային անձ հանդիսացող ընկերության շահույթին` պայմանով, որ ցանկացած այս ձևով հաշվեգրված լրացուցիչ հարկ չի գերազանցի այդպիսի շահույթի գումարի 5 տոկոսը, որը չի ենթարկվել այդպիսի լրացուցիչ հարկման նախորդ հարկային տարիներին: Սույն կետի նպատակների համար շահույթը որոշվում է սույն կետում հիշատակված լրացուցիչ հարկից տարբերվող բոլոր այն հարկերի նվազեցումից հետո, որոնք գանձվում են այն Պետությունում, որտեղ տեղակայված է մշտական հաստատությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։