Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

Տոկոսներ

1. Տոկոսները, որոնք գոյանում են Պետությունում և վճարվում են մյուս Պետության ռեզիդենտին, կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Սակայն այդպիսի տոկոսները կարող են հարկվել նաև այն Պետությունում, որտեղ դրանք գոյանում են, և` այդ Պետության ազգային օրենսդրությանը համապատասխան. բայց եթե ստացողը, լինելով տոկոսների փաստացի սեփականատեր, հանդիսանում է մյուս Պետության ռեզիդենտ, ապա այդպես գանձվող հարկը չպետք է գերազանցի տոկոսների ընդհանուր գումարի 10 տոկոսը:

3. Անկախ սույն հոդվածի 2-րդ կետի դրույթներից` Պետությունում գոյացող տոկոսներն ազատվում են այդ Պետությունում հարկումից, եթե դրանք ենթակա են վճարման և ստացվում են մյուս Պետության, նրա կենտրոնական կամ տեղական իշխանության մարմինների կամ այդ մյուս Պետության կենտրոնական (ազգային) բանկի կամ ցանկացած նման այլ կազմակերպության կողմից, որը հետագայում կարող է համաձայնեցվել Պետությունների իրավասու մարմինների միջև:

4. «Տոկոսներ» տերմինը սույն Կոնվենցիայում օգտագործվելիս նշանակում է` եկամուտ ցանկացած տեսակի պարտապահանջից` ապահովված կամ չապահովված գրավով, պարտապաններին շահույթին մասնակցելու իրավունք տվող կամ չտվող, և, մասնավորապես, եկամուտ պետական արժեթղթերից և եկամուտ փոխառության տոմսերից կամ պարտատոմսերից, ներառյալ այդպիսի արժեթղթերի, պարտատոմսերի կամ փոխառության տոմսերի պարգևավճարներն ու շահումները: Սույն հոդվածի նպատակների համար ժամկետանց վճարումների դիմաց գանձվող տուգանքները չեն դիտվում որպես տոկոսներ:

5. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե տոկոսների փաստացի սեփականատերը, հանդիսանալով Պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պետությունում, որտեղ գոյանում են տոկոսները, այնտեղ տեղակայված մշտական հաստատության միջոցով, և պարտապահանջը, որի նկատմամբ տոկոսները վճարվում են, իրապես կապված է այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքում կիրառվում են սույն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի դրույթները:

6. Համարվում է, որ տոկոսները գոյանում են Պետությունում, եթե վճարող է հանդիսանում այդ Պետության ռեզիդենտը: Սակայն եթե տոկոսներ վճարող անձը, անկախ այն հանգամանքից՝ Պետության ռեզիդենտ է հանդիսանում, թե ոչ, Պետությունում ունի մշտական հաստատություն, որի առնչությամբ առաջացել է պարտքը, որի կապակցությամբ վճարվում են տոկոսները, և այդ տոկոսները վճարվում են այդպիսի մշտական հաստատության կողմից, ապա համարվում է, որ նման տոկոսները առաջանում են այն Պետությունում, որտեղ տեղակայված է այդպիսի մշտական հաստատությունը:

7. Եթե վճարողի և տոկոսների փաստացի սեփականատիրոջ միջև կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ փոխհարաբերությունների պատճառով վճարման համար հիմք ծառայող` պարտապահանջին վերաբերող տոկոսների գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և տոկոսների փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարի ավելցուկային մասը ենթակա է հարկման Պետություններից յուրաքանչյուրի ազգային օրենսդրության համապատասխան` հաշվի առնելով սույն Կոնվենցիայի մյուս դրույթները:

8. Սույն հոդվածի դրույթները չեն կիրառվում, եթե պարտապահանջի, որի նկատմամբ վճարվում են տոկոսները, ստեղծման կամ փոխանցման հետ կապված ցանկացած անձի հիմնական նպատակը կամ հիմնական նպատակներից մեկը եղել է սույն հոդվածից շահ ստանալը` այդպիսի պարտապահանջի ստեղծման կամ փոխանցման միջոցով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։