Անցնել բովանդակությանը

Հոդված 25

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25

Տեղեկատվության փոխանակում

1. Պետությունների իրավասու մարմինները փոխանակում են այնպիսի տեղեկատվություն, որի վրա տարածվում են Պետությունների կամ նրանց կենտրոնական կամ տեղական իշխանության մարմինների անունից գանձվող հարկերին վերաբերող` սույն Կոնվենցիայի կամ ազգային օրենսդրության դրույթները` այնքանով, որքանով հարկումը չի հակասում սույն Կոնվենցիային: Տեղեկատվության փոխանակումը չի սահմանափակվում 1-ին և 2-րդ հոդվածներով:

2. Պետության կողմից 1-ին կետին համապատասխան ստացված ցանկացած տեղեկատվություն համարվում է գաղտնի նույն ձևով, ինչպես այդ Պետության ներքին օրենսդրության սահմաններում ստացված տեղեկատվությունը, և հաղորդվում է միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք կապված են 1-ին կետում նշված հարկերի գնահատման կամ հարկադիր գանձման կամ դատական հետապնդման կամ դրանց հետ կապված բողոքների քննարկման հետ: Այդպիսի անձինք կամ մարմինները տեղեկատվությունը օգտագործում են միայն այդպիսի նպատակների համար: Նրանք կարող են հրապարակել տեղեկությունները բաց դատական նիստի ընթացքում կամ դատական որոշումների ընդունման ժամանակ:

3. 1-ին և 2-րդ կետերի դրույթները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես Պետությանը պարտավորեցնող.

ա) ձեռնարկել այդ կամ մյուս Պետության օրենսդրությանը և վարչական պրակտիկային հակասող վարչական միջոցներ,

բ) տրամադրել տեղեկատվություն, որը չի կարելի ստանալ այդ կամ մյուս Պետության օրենսդրությամբ կամ ընդունված վարչական պրակտիկայի համաձայն,

գ) տրամադրել տեղեկատվություն, որը կբացահայտեր որևէ առևտրային, ձեռնարկատիրական, արդյունաբերական կամ մասնագիտական գաղտնիք կամ առևտրային գործընթաց, կամ` տեղեկատվություն, որի բացահայտումը կհակասի պետական քաղաքականությանը (հասարակական կարգին):

4. Եթե տեղեկատվությունը պահանջվում է Պետության կողմից` սույն հոդվածին համապատասխան, մյուս Պետությունը օգտագործում է իր տրամադրության տակ եղած տեղեկատվություն ստանալու միջոցները պահանջվող տեղեկատվությունը ստանալու համար, եթե նույնիսկ այդ մյուս Պետությունը այդպիսի տեղեկատվության կարիքը կարող է չունենալ իր սեփական հարկման նպատակների համար: Նախորդ նախադասության մեջ պարունակվող պարտավորությունը հաշվի է առնում 3-րդ կետի սահմանափակումները, բայց ոչ մի դեպքում այդպիսի սահմանափակումը չի մեկնաբանվի որպես Պետությանը` տեղեկատվություն տրամադրելը մերժելու իրավունք տվող միայն այն պատճառով, որ նա չունի ոչ մի ներքին հետաքրքրություն այդպիսի տեղեկատվության մեջ:

5. 3-րդ կետի դրույթները ոչ մի դեպքում չեն մեկնաբանվի որպես Պետությանը` տեղեկատվություն տրամադրելը մերժելու իրավունք տվող միայն այն պատճառով, որ տեղեկատվությունը տնօրինվում է բանկի, այլ ֆինանսական հաստատության, անվանական սեփականատիրոջ կամ գործակալությունում կամ վստահված անձի կարգավիճակով գործող անձի կողմից, կամ այն պատճառով, որ այդ տեղեկատվությունը վերաբերում է որևէ անձի սեփականության շահերին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։