Հոդված 20
Հոդված 20
Այլ եկամուտներ
1. Պետության ռեզիդենտի եկամտի տեսակները, որոնց մասին չի հիշատակվում սույն Կոնվենցիայի նախորդ հոդվածներում, անկախ դրանց առաջացման վայրից` հարկվում են միայն այդ Պետությունում:
2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն կիրառվում սույն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված անշարժ գույքից ստացված եկամտից տարբերվող եկամուտների նկատմամբ, եթե այդպիսի եկամուտներ ստացողը, հանդիսանալով Պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պետությունում այնտեղ տեղակայված մշտական հաստատության միջոցով, և իրավունքը կամ գույքը, որոնց կապակցությամբ ստացվել է եկամուտը, իրապես կապված են այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքում կիրառվում են սույն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի դրույթները: