Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Մշտական հաստատություն

1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար «մշտական հաստատություն» տերմինը նշանակում է` գործունեության մշտական վայր, որի միջոցով ամբողջությամբ կամ մասամբ իրականացվում է ձեռնարկության ձեռնարկատիրական գործունեությունը:

2. «Մշտական հաստատություն» տերմինը մասնավորապես ներառում է.

ա) կառավարման վայր,

բ) բաժանմունք,

գ) գրասենյակ,

դ) ֆաբրիկա,

ե) արհեստանոց,

զ) հանքահոր, նավթի կամ գազի հորատանցք, քարհանք, սարք, շինություն կամ ցանկացած այլ հետազոտման կամ բնական պաշարների արդյունահանման վայր (ներառյալ նավը):

3. Շինարարական հրապարակը կամ շինարարական, մոնտաժման կամ հավաքման օբյեկտը կազմում են մշտական հաստատություն, եթե միայն այդպիսի հրապարակը կամ օբյեկտը գոյություն ունեն ավելի քան 6 ամիս՝ ցանկացած տասներկուամսյա ժամանակահատվածում:

4. Չնայած սույն հոդվածի նախորդ դրույթներին` «մշտական հաստատություն» տերմինը չի դիտարկվում որպես ներառող.

ա) շինությունների օգտագործումը բացառապես ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պահպանման, առաքման կամ ցուցադրման նպատակով,

բ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահումը բացառապես պահպանման, առաքման կամ ցուցադրման նպատակով,

գ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահումը բացառապես այլ ձեռնարկության կողմից վերամշակման նպատակով,

դ) գործունեության մշտական վայրի պահումը բացառապես ձեռնարկության համար ապրանքների կամ արտադրանքի գնման կամ տեղեկությունների հավաքման նպատակով,

ե) գործունեության մշտական վայրի պահումը բացառապես ձեռնարկության համար նախապատրաստական կամ օժանդակ բնույթի ցանկացած այլ գործունեության իրականացման նպատակով,

զ) գործունեության մշտական վայրի պահումը սույն կետի, ներառյալ «ա»-«ե» ենթակետերում նշված գործունեության տեսակների ցանկացած համակցության իրականացման համար` պայմանով, որ այդպիսի համակցության արդյունքում առաջացած գործունեության մշտական վայրի համակցված գործունեությունն ունի նախապատրաստական կամ օժանդակ բնույթ:

5. Չնայած սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթներին, եթե անկախ կարգավիճակով գործակալ համարվող անձից տարբերվող անձը, որի նկատմամբ կիրառվում է սույն հոդվածի 6-րդ կետը, գործում է ձեռնարկության անունից և ունի ու սովորաբար օգտագործում է Պետությունում այդ ձեռնարկության անունից պայմանագրեր կնքելու իրավասություն, ապա այդ ձեռնարկությունը համարվում է այդ Պետությունում մշտական հաստատություն ունեցող այդ անձի կողմից տվյալ ձեռնարկության համար իրականացվող ցանկացած գործունեության կապակցությամբ, եթե միայն նրա գործունեությունը չի սահմանափակվում սույն հոդվածի 4-րդ կետում նշված գործունեության տեսակներով, որը եթե անգամ իրականացվում է գործունեության մշտական վայրի միջոցով, սույն կետի դրույթների համաձայն` այդ գործունեության մշտական վայրը չի վերածում մշտական հաստատության:

6. Ձեռնարկությունը չի համարվում Պետությունում մշտական հաստատություն ունեցող միայն այն պատճառով, որ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ Պետությունում բրոքերի, կոմիսիոն գործակալի կամ անկախ կարգավիճակով ցանկացած այլ գործակալի միջոցով` պայմանով, որ այդ անձինք գործում են իրենց սովորական գործունեության շրջանակներում:

7. Այն փաստը, որ Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը հսկում է մյուս Պետության ռեզիդենտ հանդիսացող կամ այդ մյուս Պետությունում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող (կամ մշտական հաստատության միջոցով կամ այլ կերպով) ընկերությանը կամ վերահսկվում է նման ընկերության կողմից, այդ ընկերություններից մեկին չի վերածում մյուսի մշտական հաստատության:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։