Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Ռեզիդենտ

1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար «Պետության ռեզիդենտ» տերմինը նշանակում է` ցանկացած անձ, որը, այդ Պետության ազգային օրենսդրության համաձայն, այնտեղ ենթակա է հարկման իր բնակության վայրի, ռեզիդենտության, ստեղծման վայրի, կառավարման վայրի կամ նման բնույթի ցանկացած այլ չափանիշի հիման վրա:

«Պետության ռեզիդենտ» տերմինը ներառում է նաև այդ Պետությունը, նրա կենտրոնական կամ տեղական իշխանության մարմինները կամ Պետության կենտրոնական (ազգային) բանկը:

Ռեզիդենտ չեն հանդիսանում այն անձինք, ովքեր ենթակա են հարկման Պետությունում միայն այդ Պետության աղբյուրներից ստացված եկամտի կամ այնտեղ գտնվող գույքի առնչությամբ:

2. Եթե, սույն հոդվածի 1-ին կետի դրույթներին համապատասխան, ֆիզիկական անձը հանդիսանում է երկու Պետությունների ռեզիդենտ, ապա նրա կարգավիճակը որոշվում է հետևյալ կերպով.

ա) նա համարվում է միայն այն Պետության ռեզիդենտ, որտեղ օգտագործման նպատակով իր տրամադրության տակ ունի մշտական կացարան: Եթե նա երկու Պետություններում էլ օգտագործման նպատակով իր տրամադրության տակ ունի մշտական կացարան, ապա նա համարվում է միայն այն Պետության ռեզիդենտ, որտեղ նա ունի առավել սերտ անձնական և տնտեսական կապեր (կենսական շահերի կենտրոն),

բ) եթե հնարավոր չէ որոշել այն Պետությունը, որտեղ նա ունի կենսական շահերի կենտրոն, կամ եթե նա Պետություններից և ոչ մեկում իր տրամադրության տակ չունի օգտագործման նպատակով մշտական կացարան, ապա նա համարվում է միայն այն Պետության ռեզիդենտ, որտեղ նա սովորաբար բնակվում է,

գ) եթե նա սովորաբար բնակվում է երկու Պետություններում, կամ եթե նա երկու Պետություններում էլ սովորաբար չի բնակվում, ապա նա համարվում է միայն այն Պետության ռեզիդենտ, որի քաղաքացին է,

դ) եթե ռեզիդենտի կարգավիճակը հնարավոր չէ որոշել «ա»-«գ» ենթակետերին համապատասխան, Պետության իրավասու մարմիններն այդ հարցի կապակցությամբ որոշում են կայացնում փոխադարձ համաձայնությամբ:

3. Եթե, սույն հոդվածի 1-ին կետի դրույթների համաձայն, ֆիզիկական անձ չհանդիսացող անձը հանդիսանում է երկու Պետությունների ռեզիդենտ, ապա նա համարվում է միայն այն Պետության ռեզիդենտ, որտեղ գտնվում է նրա փաստացի ղեկավարման վայրը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։