Հոդված 9
Հոդված 9
Զուգորդված (ասոցացված) ձեռնարկություններ
1. Եթե`
ա) Պետության ձեռնարկությունը ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում է մյուս Պետության ձեռնարկության կառավարմանը, վերահսկմանը կամ կապիտալում, կամ
բ) միևնույն անձինք ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում են և՛ Պետության ձեռնարկության, և՛ մյուս Պետության ձեռնարկության կառավարմանը, վերահսկմանը կամ կապիտալում,
և յուրաքանչյուր դեպքում երկու ձեռնարկությունների միջև՝ նրանց առևտրային կամ ֆինանսական փոխհարաբերություններում ստեղծվում կամ սահմանվում են պայմաններ, որոնք տարբերվում են այն պայմաններից, որոնք կլինեին երկու անկախ ձեռնարկությունների միջև, ապա ցանկացած շահույթ, որը կարող էր հաշվեգրվել նրանցից մեկին, բայց այդ պայմանների առկայության պատճառով չի հաշվեգրվել, կարող է ներառվել այդ ձեռնարկության շահույթի կազմում և, համապատասխանաբար, հարկվել:
2. Եթե Պետությունը այդ Պետության ձեռնարկության շահույթի կազմում ներառում և, համապատասխանաբար, հարկում է այն շահույթը, որի նկատմամբ մյուս Պետության ձեռնարկությունը այդ մյուս Պետությունում հարկվում է, և այդ կերպով ներառված շահույթը հանդիսանում է շահույթ, որը կհաշվեգրվեր առաջին հիշատակված Պետության ձեռնարկությանը, եթե երկու ձեռնարկությունների միջև ստեղծված փոխհարաբերությունները այնպիսին լինեին, ինչպիսիք գոյություն ունեն անկախ ձեռնարկությունների միջև, ապա այդ մյուս Պետությունը կկատարի այդ շահույթից գանձվող հարկի գումարի համապատասխան ճշգրտում: Այդպիսի ճշգրտումը որոշելիս պետք է հաշվի առնվեն սույն Կոնվենցիայի մյուս դրույթները, և Պետության իրավասու մարմինները անհրաժեշտության դեպքում պետք է խորհրդակցեն միմյանց հետ: