Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

Գույքի օտարումից ստացված եկամուտներ

1. Պետության ռեզիդենտի կողմից մյուս Պետությունում գտնվող անշարժ գույքի (ինչպես սահմանված է սույն Կոնվենցիայի 6-րդ հոդվածում) օտարումից ստացված եկամուտները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Պետության ռեզիդենտի կողմից այն բաժնետոմսերի օտարումից ստացված եկամուտները, որոնց արժեքի 50 տոկոսից ավելին ուղղակի կամ անուղղակի կերպով ստացվում է մյուս Պետությունում տեղակայված անշարժ գույքից, կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

3. Պետության ռեզիդենտի կողմից այն շարժական գույքի օտարումից ստացված եկամուտները, որոնք կազմում են Պետության ձեռնարկությանը պատկանող և մյուս Պետությունում գտնվող մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մաս, ներառյալ այդպիսի մշտական հաստատության օտարումից (առանձին կամ ամբողջ ձեռնարկության հետ մեկտեղ) ստացված եկամուտները, կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

4. Պետության ռեզիդենտի կողմից միջազգային փոխադրումներում շահագործվող նավերի, օդանավերի, ավտոմոբիլային տրանսպորտի օտարումից կամ այդպիսի նավերի, օդանավերի, ավտոմոբիլային տրանսպորտի շահագործման հետ կապված շարժական գույքի օտարումից ստացված եկամուտները հարկվում են միայն այդ Պետությունում:

5. Սույն հոդվածի նախորդ կետերում չհիշատակված ցանկացած այլ գույքի օտարումից առաջացած եկամուտները հարկվում են միայն այն Պետությունում, որի ռեզիդենտն է հանդիսանում գույքն օտարող անձը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։