Հոդված 8
Հոդված 8
Միջազգային փոխադրումներից ստացված եկամուտներ
1. Պետության ռեզիդենտի կողմից միջազգային փոխադրումներում սույն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետում նշված տրանսպորտային միջոցների շահագործումից ստացված եկամուտները հարկվում են միայն այդ Պետությունում:
2. Պետության ռեզիդենտի կողմից սույն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետում նշված տրանսպորտային միջոցների, ինչպես նաև բեռնարկղերի և դրանց առնչվող` միջազգային փոխադրումներում շահագործման համար անհրաժեշտ սարքավորումների վարձակալությունից ստացված եկամուտները հարկվում են միայն այդ Պետությունում:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետի դրույթները կիրառվում են նաև Պետության ռեզիդենտի կողմից` տրանսպորտային միջոցների շահագործման համատեղ գործունեությունում մասնակցելուց ստացված եկամուտների նկատմամբ, բայց միայն եկամտի այն մասով, որը վերաբերում է համատեղ գործունեությունում նրա ունեցած մասնաբաժնին: