Հոդված 28
Հոդված 28
Ուժի մեջ մտնելը
1. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման և ուժի մեջ է մտնում Պետությունների կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցման ստացման օրվանից:
2. Սույն Կոնվենցիան կիրառվում է.
ա) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ՝ սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկից կամ հունվարի մեկից հետո վճարվող կամ հաշվանցվող գումարների նկատմամբ, և
բ) այլ հարկերի առնչությամբ՝ սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկից կամ հունվարի մեկից հետո սկսվող հարկային ժամանակաշրջանում: