Անցնել բովանդակությանը

Հոդված 23

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23

Անխտրականություն

1. Պետության ազգային անձինք մյուս Պետությունում չեն ենթարկվի ավելի ծանր հարկման, քան այն հարկումն է, որին ենթարկվում են կամ կարող են ենթարկվել այդ մյուս Պետության ազգային անձինք միևնույն հանգամանքներում, մասնավորապես, կապված ռեզիդենտության հետ: Այս դրույթը, չնայած սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դրույթներին, կիրառվում է նաև այն անձանց նկատմամբ, որոնք չեն հանդիսանում Պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ:

2. Պետության ձեռնարկության` մյուս Պետությունում ունեցած մշտական հաստատության հարկումը այդ մյուս Պետությունում չպետք է լինի պակաս բարենպաստ, քան այդ մյուս Պետության համանման գործունեություն իրականացնող ձեռնարկությունների հարկումն է: Այս դրույթը չպետք է մեկնաբանվի որպես Պետությանը մյուս Պետության ռեզիդենտներին նրանց քաղաքացիական կարգավիճակի կամ ընտանեկան դրության հիման վրա հարկման նպատակներով այնպիսի անձնական հարկային արտոնություններ և նվազեցումներ տրամադրել պարտավորեցնող, ինչպիսիք Պետությունը տրամադրում է իր ռեզիդենտներին:

3. Բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են սույն Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 1-ին կետի, 11-րդ հոդվածի 7-րդ կետի կամ 12-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթները, Պետության ձեռնարկության կողմից մյուս Պետության ռեզիդենտին վճարված տոկոսները, ռոյալթին և այլ վճարումները այդպիսի ձեռնարկության հարկվող շահույթի որոշման նպատակով պետք է ենթարկվեն նվազեցման նույն պայմաններով, ինչպես կնվազեցվեին, եթե դրանք վճարվեին առաջին հիշատակված Պետության ռեզիդենտին: Նմանապես, Պետության ձեռնարկության ցանկացած պարտք մյուս Պետության ռեզիդենտին այդպիսի ձեռնարկության հարկման ենթակա կապիտալի որոշման նպատակով ենթակա է նվազեցման նույն պայմաններով, ինչպես նվազեցվում է պարտքը առաջինը հիշատակված Պետության ռեզիդենտին:

4. Պետության ձեռնարկությունները, որոնց կապիտալն ամբողջությամբ կամ մասամբ, ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է կամ վերահսկվում է մյուս Պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կողմից, առաջինը հիշատակված Պետությունում չպետք է ենթարկվեն ավելի ծանր հարկման, քան այն հարկումն է, որին ենթարկվում են կամ կարող են ենթարկվել առաջինը հիշատակված Պետության այլ համանման ձեռնարկությունները:

5. Սույն հոդվածի դրույթները, չնայած Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դրույթներին, կիրառվում են հարկերի բոլոր տեսակների նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։