Հոդված 29
Հոդված 29
Փոփոխություններ և լրացումներ
Պետությունների փոխադարձ համաձայնությամբ սույն Կոնվենցիայում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են սույն Կոնվենցիայի անբաժանելի մասը հանդիսացող առանձին արձանագրություններով: Արձանագրությունները ենթակա են վավերացման և ուժի մեջ են մտնում Պետությունների կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցման ստացման օրվանից: