Հոդված 16
Հոդված 16
Արտիստներ և մարզիկներ
1. Չնայած սույն Կոնվենցիայի 14-րդ հոդվածի դրույթներին` Պետության ռեզիդենտի կողմից մյուս Պետությունում որպես արվեստի աշխատող, ինչպիսին է թատրոնի, կինոյի, ռադիոյի կամ հեռուստատեսության արտիստը կամ երաժիշտը, կամ որպես մարզիկ իրականացրած անձնական գործունեությունից ստացված եկամուտը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Եթե արվեստի աշխատողի կամ մարզիկի՝ որպես այդպիսին իրականացրած անձնական գործունեությունից ստացված եկամուտը հաշվեգրվում է ոչ թե անձամբ արվեստի աշխատողին կամ մարզիկին, այլ մեկ ուրիշ անձի, ապա այդ եկամուտը, չնայած սույն Կոնվենցիայի 7-րդ և 14-րդ հոդվածների դրույթներին, հարկվում է այն Պետությունում, որտեղ իրականացվում է արվեստի աշխատողի կամ մարզիկի գործունեությունը: