Հոդված 14
Հոդված 14
Վարձու աշխատանքից ստացված եկամուտներ
1. Հաշվի առնելով սույն Կոնվենցիայի 15-րդ, 17-րդ և 18-րդ հոդվածների դրույթները` Պետության ռեզիդենտի կողմից վարձու աշխատանքի դիմաց ստացված աշխատավարձը և համանման այլ վարձատրությունները հարկվում են միայն այդ Պետությունում, եթե միայն այդպիսի վարձու աշխատանքը չի կատարվում մյուս Պետությունում: Եթե վարձու աշխատանքը կատարվում է մյուս Պետությունում, ապա վարձու աշխատանքի կատարման կապակցությամբ ստացված վարձատրությունը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Չնայած սույն հոդվածի 1-ին կետի դրույթներին` Պետության ռեզիդենտի կողմից մյուս Պետությունում կատարվող վարձու աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը հարկվում է միայն առաջին հիշատակված Պետությունում, եթե.
ա) ստացողը գտնվում է այդ մյուս Պետությունում համապատասխան հարկային տարում սկսվող կամ ավարտվող ցանկացած տասներկուամսյա ժամանակահատվածում ընդհանուր առմամբ 183 օրը չգերազանցող ժամանակահատվածում կամ ժամանակահատվածներում, և
բ) վարձատրությունը կատարվում է մյուս Պետության ռեզիդենտ չհանդիսացող գործատուի կողմից կամ նրա անունից, և
գ) վարձատրության հետ կապված ծախսերը չի կրում գործատուի` մյուս Պետությունում ունեցած մշտական հաստատությունը:
3. Չնայած սույն հոդվածի նախորդ դրույթներին` Պետության ռեզիդենտի կողմից միջազգային փոխադրումներում շահագործվող նավում, օդանավում կամ ավտոմոբիլային տրանսպորտում կատարվող վարձու աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը կարող է հարկվել այդ Պետությունում: