Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Ընդհանուր սահմանումներ

1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար կիրառվում են հետևյալ տերմինները.

ա) «Հայաստան» տերմինը նշանակում է Հայաստանի Հանրապետություն և, երբ օգտագործվում է աշխարհագրական իմաստով, նշանակում է` տարածք, ներառյալ հողը, ջրերը, ընդերքը և օդային տարածքը, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը իրականացնում է իր ինքնիշխան իրավունքները և իրավազորությունը` համաձայն ազգային օրենսդրության և միջազգային իրավունքի,

բ) «Ղազախստան» նշանակում է Ղազախստանի Հանրապետություն և աշխարհագրական իմաստով օգտագործվելիս ներառում է Ղազախստանի Հանրապետության պետական տարածքը և այն գոտիները, որտեղ Ղազախստանի Հանրապետությունը, իր ազգային օրենսդրության և միջազգային պայմանագրերի (որոնց նա մասնակից է) համաձայն, կարող է իրականացնել իր ինքնիշխան իրավունքներն ու իրավազորությունը,

գ) «Պետություն»-ը, ենթատեքստից կախված, նշանակում է Հայաստան կամ Ղազախստան,

դ) «անձ» - ներառում է ֆիզիկական անձ, իրավաբանական անձ, ընկերություն և անձանց ցանկացած այլ միավորում,

ե) «ընկերություն» - կորպորատիվ կազմավորում կամ ցանկացած տնտեսական միավոր, որոնք հարկման նպատակների համար դիտարկվում են որպես կորպորատիվ կազմավորում,

զ) «ձեռնարկություն» - կիրառվում է ցանկացած տեսակի ձեռնարկատիրական գործունեության իրականացման նկատմամբ,

է) «Պետության ձեռնարկություն» և «մյուս Պետության ձեռնարկություն» նշանակում են, համապատասխանաբար, Պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն և մյուս Պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն,

ը) «միջազգային փոխադրում» նշանակում է` Պետության ձեռնարկության կողմից շահագործվող նավով, օդանավով, ավտոմոբիլային տրանսպորտով ցանկացած փոխադրում` բացառությամբ, երբ նավը, օդանավը կամ ավտոմոբիլային տրանսպորտը շահագործվում են բացառապես մյուս Պետությունում գտնվող կետերի միջև,

թ) «իրավասու մարմին» նշանակում է.

i) Հայաստանում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն և Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն կամ նրանց լիազորած ներկայացուցիչներ,

ii) Ղազախստանում` Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն կամ նրա լիազորած ներկայացուցիչ.

ժ) «ազգային անձ» նշանակում է.

i) Պետության քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձ,

ii) Պետության ազգային օրենսդրության համապատասխան` այդպիսի կարգավիճակ ստացած իրավաբանական անձ, ընկերություն կամ հաստատություն,

ժա) «ձեռնարկատիրական գործունեություն» տերմինը ներառում է` մասնագիտական ծառայությունների և այլ անկախ բնույթի գործունեության իրականացում,

ժբ) «փաստացի ղեկավարման վայր» նշանակում է` հիմնական կառավարման իրականացման և իրավաբանական անձի ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար անհրաժեշտ՝ առևտրային ստրատեգիկ որոշումների ընդունման վայր:

2. Սույն Կոնվենցիան կիրառվելիս դրանում չսահմանված ցանկացած տերմին, եթե այլ բան ենթատեքստից չի բխում, կունենա այն նշանակությունը, որը նա այդ պահին ունի Պետության ազգային օրենսդրությամբ այն հարկերի առնչությամբ, որոնց վրա տարածվում է սույն Կոնվենցիան: Պետության հարկային օրենսդրությամբ կիրառվող տերմինի ցանկացած նշանակություն գերակայում է այդ Պետության այլ օրենքներով տվյալ տերմինին տրված նշանակության նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։