Հոդված 18
Հոդված 18
Պետական ծառայություն
1. Պետության կամ նրա կենտրոնական կամ տեղական իշխանության մարմինների կողմից այդ Պետության կամ նրա կենտրոնական կամ տեղական իշխանության մարմինների համար իրականացված ծառայությունների դիմաց ֆիզիկական անձին վճարվող աշխատավարձը և համանման այլ վարձատրությունները (կենսաթոշակից տարբերվող) հարկվում են միայն այդ Պետությունում:
Սակայն այդպիսի աշխատավարձը և համանման այլ վարձատրությունը հարկվում են միայն մյուս Պետությունում, եթե ծառայությունը իրականացվում է այդ մյուս Պետությունում, և այդ մյուս Պետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձը.
ա) հանդիսանում է այդ մյուս Պետության քաղաքացի, կամ
բ) չի դարձել այդ մյուս Պետության ռեզիդենտ միայն ծառայություն մատուցելու նպատակով:
2. Պետության կամ նրա կենտրոնական կամ տեղական իշխանության մարմինների կողմից կամ նրանց կողմից ստեղծված հիմնադրամներից այդ Պետության կամ նրա կենտրոնական կամ տեղական իշխանության մարմինների համար իրականացված ծառայության դիմաց ֆիզիկական անձին վճարված ցանկացած կենսաթոշակ հարկվում է միայն այդ Պետությունում:
Սակայն այդպիսի կենսաթոշակը հարկվում է միայն մյուս Պետությունում, եթե ֆիզիկական անձը հանդիսանում է այդ մյուս Պետության ռեզիդենտն ու քաղաքացին:
3. Սույն Կոնվենցիայի 14-րդ, 15-րդ, 16-րդ և 17-րդ հոդվածների դրույթները կիրառվում են Պետության կամ նրա կենտրոնական և տեղական իշխանության մարմինների կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության հետ կապված ծառայությունների դիմաց ռոճիկի, աշխատավարձի և այլ համանման վարձատրությունների և կենսաթոշակների նկատմամբ: