Հոդված 21
Հոդված 21
Գույք
1. Սույն Կոնվենցիայի 6-րդ հոդվածում նշված անշարժ գույքի տեսքով ներկայացված` Պետության ռեզիդենտին պատկանող և մյուս Պետությունում գտնվող գույքը հարկվում է միայն այդ մյուս Պետությունում:
2. Գույքը, որը ներկայացված է Պետության ձեռնարկության` մյուս Պետությունում ունեցած մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մաս կազմող շարժական գույքով, հարկվում է այդ մյուս Պետությունում:
3. Գույքը, որը ներկայացված է Պետության ռեզիդենտի կողմից միջազգային փոխադրումներում շահագործվող նավերով, օդանավերով կամ ավտոմոբիլային տրանսպորտով և այդպիսի նավերի, օդանավերի կամ ավտոմոբիլային տրանսպորտի շահագործման հետ կապված շարժական գույքով, հարկվում է միայն այդ Պետությունում:
4. Պետության ռեզիդենտի գույքի բոլոր այլ տարրերը հարկվում են միայն այդ Պետությունում: