Հոդված 26
Հոդված 26
Աջակցություն հարկերի գանձման գործում
1. Պետությունների իրավասու մարմինները միմյանց օգնություն կցուցաբերեն եկամտային հայցի հավաքման գործում: Այդ օգնությունը չի սահմանափակվում 1-ին և 2-րդ հոդվածների գործողությամբ: Պետությունների իրավասու մարմինները փոխադարձ համաձայնությամբ կարող են սահմանել սույն հոդվածի կիրառման ընթացակարգերը:
2. «Եկամտային հայց» տերմինը սույն հոդվածում օգտագործվելիս նշանակում է` Պետությունների կամ նրանց կենտրոնական կամ տեղական իշխանության մարմինների անունից գանձվող ցանկացած տեսակի հարկի գծով առաջացած գումար` այնքանով, ինչքանով հարկումը չի հակասում սույն Կոնվենցիային կամ ցանկացած այլ միջազգային պայմանագրի, որի կողմեր են նրանք հանդիսանում, ինչպես նաև այդ գումարին առնչվող տոկոսները, վարչական տուգանքները և դրանց հավաքման ու պահման ծախսերը:
3. Այն դեպքում, երբ Պետության եկամտային հայցը պետք է իրականացվի այդ Պետության օրենսդրության համաձայն և վերաբերում է այն անձին, որն այդ պահին, այդ Պետության օրենսդրության համապատասխան, չի կարող խոչընդոտել դրա հավաքումը, այդ եկամտային հայցը, մյուս Պետության իրավասու մարմնի պահանջով, գանձման նպատակով կընդունվի մյուս Պետության իրավասու մարմնի կողմից: Այդ եկամտային հայցը ենթակա է հավաքման մյուս Պետության կողմից` նրա` սեփական հարկերի գանձման նկատմամբ կիրառվող օրենսդրության դրույթներին համապատասխան, ինչպես եթե այդ եկամտային հայցը լիներ այդ մյուս Պետության եկամտային հայցը:
4. Այն դեպքում, երբ Պետության եկամտային հայցը այնպիսի հայց է, որի նկատմամբ այդ Պետությունը կարող է, իր օրենսդրության համաձայն, գանձումն ապահովելու համար ձեռնարկել պահպանման միջոցներ, ապա այդ եկամտային հայցը, այդ Պետության իրավասու մարմնի պահանջով, ընդունվում է մյուս Պետության իրավասու մարմնի կողմից՝ պահպանման միջոցներ ձեռնարկելու նպատակով: Այդ մյուս Պետությունը, իր օրենսդրության դրույթներին համապատասխան, պահպանման միջոցներ է ձեռնարկում այդ եկամտային հայցի առնչությամբ այնպես, ինչպես կձեռնարկեր, եթե այդ եկամտային հայցը լիներ այդ մյուս Պետության եկամտային հայցը, եթե նույնիսկ այդ միջոցների ձեռնարկման պահին եկամտային հայցը չի կատարվել առաջինը հիշատակված Պետությունում կամ վերաբերում է այն անձին, որն իրավունք ունի խոչընդոտելու դրա հավաքմանը:
5. Անկախ 3-րդ և 4-րդ կետերի դրույթներից` Պետության կողմից 3-րդ և 4-րդ կետերի համաձայն ընդունված եկամտային հայցը այդ Պետությունում ենթակա չէ ժամանակային սահմանափակումների կամ գերակայության սահմանման, որոնք, այդ Պետության օրենսդրության համաձայն, կիրառվում են եկամտային հայցի նկատմամբ` հայցի բնույթի հիման վրա: Ի հավելումն դրա` 3-րդ և 4-րդ կետերի համաձայն Պետության կողմից ընդունված եկամտային հայցը չի կարող այդ Պետությունում ունենալ որևէ գերակայություն, որը կիրառելի է այդ եկամտային հայցի նկատմամբ` մյուս Պետության օրենսդրության համաձայն:
6. Պետության եկամտային հայցի գոյության, օրինականության կամ գումարի վերաբերյալ դատական գործերը չեն ներկայացվում մյուս Պետության դատարան կամ վարչական մարմիններ:
7. Այն դեպքում, եթե Պետության կողմից 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան հարցումը ուղարկվելուց հետո և նախքան մյուս Պետության կողմից համապատասխան եկամտային հայցի գանձումն ու փոխանցումը առաջինը հիշատակված Պետությանը, համապատասխան եկամտային հայցը դադարում է գոյություն ունենալ.
ա) 3-րդ կետին համապատասխանող հարցման դեպքում, երբ առաջինը հիշատակված Պետության եկամտային հայցը հնարավոր է իրականացնել այդ Պետության օրենսդրությամբ և պատկանում է այն անձին, որն այդ պահին չի կարող, այդ Պետության օրենսդրության համաձայն, խոչընդոտել դրա հավաքմանը, կամ
բ) 4-րդ կետին համապատասխանող հարցման դեպքում, երբ եկամտային հայցը հանդիսանում է հայց, որի նկատմամբ այդ Պետությունը կարող է, իր օրենսդրության համաձայն, ընդունել եկամտային հայցի գումարի պահպանման միջոցներ` գանձումն ապահովելու նպատակով, ապա առաջինը հիշատակված Պետության իրավասու մարմինն անմիջապես պետք է ծանուցի մյուս Պետության իրավասու մարմնին այդ փաստի մասին, և, մյուս Պետության ընտրությամբ, առաջինը հիշատակված Պետությունը կարող է կասեցնել կամ հետ վերցնել իր հարցումը:
8. Սույն հոդվածի դրույթները ոչ մի դեպքում չեն մեկնաբանվում որպես Պետությանը պարտավորեցնող`
ա) ձեռնարկել այդ կամ մյուս Պետության օրենսդրությանը կամ վարչական պրակտիկային հակասող վարչական միջոցներ,
բ) ձեռնարկել պետական քաղաքականությանը (հասարակական կարգին) հակասող միջոցներ,
գ) տրամադրել աջակցություն, եթե մյուս Պետությունը չի ձեռնարկել եկամտային հայցի հավաքման կամ պահպանման համար (կախված կոնկրետ դեպքից) բոլոր համապատասխան միջոցները` Պետությունների օրենսդրության կամ վարչական պրակտիկայի համաձայն,
դ) ցուցաբերել աջակցություն այն դեպքերում, երբ վարչական ծանրաբեռնվածությունը այդ Պետության համար անհամամասնական է մյուս Պետության կողմից ստացվող եկամուտներին: